f

Անկախ

Ի՞նչ վիճակ է Ամերիկայի հայ համայնքում. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը


Ապրիլի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն» լրատվական գործակալությանը։ Դեսպան Ներսեսյանը խոսել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության գործունեության, ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների, մասնավորապես, ուսանողների առջեւ ծառացած խնդիրների մասին,  ներկայացրել է ԱՄՆ-ի հայ համայնքում առկա իրավիճակը։ ՀՀ դեսպանն անդրադարձել է նաեւ COVID19-ի հետագա տարածման դեմ պայքարում ԱՄՆ հետ համագործակցությանը:

Խոսելով ստեղծված իրավիճակում ՀՀ քաղաքացիների առջեւ ծառացած խնդիրների լուծմանն ուղղված դեսպանության ջանքերի մասին՝ դեսպան Ներսեսյանը նշել է․ «Համաճարակի բռնկումից ի վեր, մենք համակողմանիորեն աջակցել ենք մեր քաղաքացիներին։ Նախ կոչ ենք արել, եւ՛ արտաքին գործերի նախարարությունը, եւ՛ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, կամավոր կերպով գրանցվել եւ հաշվառվել մեր հյուպատոսական համապատասխան ծառայություններում, որպեսզի մենք կարողանանք անմիջապես կապ հաստատել մեր քաղաքացիների հետ՝ նրանց ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն։

Ցավոք, ոչ բոլորն են գրանցվել այս ընթացքում։ Սակայն նրանց, ովքեր գրանցվել եւ մեզ հետ կապ էին հաստատել, անմիջապես օգնել ենք մեր գործառույթների շրջանակներում եւ մեր հնարավորությունների սահմաններում։ Մասնավորապես, այս ընթացքում մեր կողմից կազմակերպվել է Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցում  սովորող 15 հայ ուսանողների վերադարձը, ինչպես նաեւ Այովա նահանգից մի խումբ հայ ուսանողների վերադարձը Հայաստան։ Նույնը նաեւ բազմաթիվ այլ քաղաքացիների պարագայում. ովքեր զանգահարել եւ կապ են հաստատել մեզ հետ, կարողացել ենք անհրաժեշտ խորհրդատվություն եւ հյուպատոսական աջակցություն տրամադրել»։

Դեսպան Ներսեսյանն անդրադարձել է նաեւ դեռեւս ԱՄՆ-ում գտնվող հայ ուսանողների խնդրին․ «Մենք կարողացել ենք մեր ուսանողներին՝ թե՛ մեր ուժերով, թե՛ տեղի համայնքի աջակցությամբ ցուցաբերել համակողմանի աջակցություն: Այս պահի դրությամբ մեզ հետ կապի մեջ են տարբեր նահանգներում գտնվող 24 ուսանողներ: Գիտեք, որ բոլոր չվերթները, որով հնարավոր էր մեկ կամ երկու կանգառով վերադառնալ Հայաստան, արդեն դադարեցվել են:

Բոլորի հետ, ում տվյալները հաշվառվել են դեսպանությունում, 24-ժամյա ռեժիմով կապի մեջ է հյուպատոսը, գրանցում է նրանց բոլոր խնդիրները։ Այս պահին ուսանողների մեծամասնությունը գտնվում է կամպուսում, եւ դեռեւս օգտվում է իրենց կրթաթոշակներից։ Նրանց բոլոր խնդիրները փորձում ենք օպերատիվ կերպով հասցեագրել եւ ցուցաբերել աջակցություն։

Նաեւ Պետքարտուղարության կողմից կազմակերպված «Flex» ծրագրով տարբեր նահանգներում են գտնվում 37 աշակերտներ։ Ծրագրի կազմակերպիչների եւ ամերիկյան կողմի հետ խորհրդակցությունների ընթացքում ընդգծվել է, որ առավել անվտանգ է նրանց կեցությունն առայժմ շարունակել ԱՄՆ-ում՝ այն ընտանիքներում, որտեղ գտնվում են, քան նրանց վերադարձնել Հայաստան։ Հետեւաբար, բոլորի հետ մշտական կապի մեջ ենք եւ ցանկացած հարց առաջանալու դեպքում փորձում ենք հնարավորության շրջանակում տեղում անմիջապես հասցեագրել այն»։

Անդրադառնալով հայ-ամերիկյան փոխգործակցությանը՝ Վարուժան Ներսեսյանը, մասնավորապես, նշել է. «Այս իրավիճակի հենց սկզբից մշտապես կապի մեջ ենք եղել ԱՄՆ պատկան մարմինների հետ, պարբերաբար իրականացվել են խորհրդակցություններ, փոխանակվել է տեղեկատվություն եւ ամերիկյան կողմը մի քանի օր առաջ արդեն հայտարարեց ՀՀ-ին տրամադրվող 1 միլիոն  100 հազար դոլարի չափով օգնության մասին, ինչի համար մենք, բնականաբար, շատ շնորհակալ ենք ամերիկյան իշխանություններին»։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկայացրել է նաեւ ԱՄՆ հայ համայնքում առկա իրավիճակը․ «Մեր ուշադրության կենտրոնում են ՀՀ քաղաքացիները եւ ամերիկահայ համայնքը։ Ես կանոնավոր կապի մեջ եմ ԱՄՆ Արեւելյան ափի Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի առաջնորդների հետ, հայկական բոլոր առաջատար կազմակերպությունների, կուսակցությունների ղեկավարների հետ եւ տեղեկատվության պարբերական փոխանակում ենք իրականացնում։

Ցավոք, հայաշատ համայնքները գտնվում են թե՛ Արեւելյան, թե՛ Արեւմտյան ափում հենց այն նահանգներում, որոնք ամենահուժկու հարվածն են ստացել կորոնավիրուսից. խոսքը Կալիֆորնիայի եւ Նյու Յորքի նահանգների մասին է։ Այս պահի դրությամբ, Կալիֆորնիայում միայն մեկ մահվան դեպքի մասին է հայտնի: Մենք մեր համայնքի տարբեր կազմակերպություններից պարբերաբար տեղեկատվություն ենք ստանում եւ փորձում հասկանալ՝ ինչ իրավիճակ է տիրում հայկական համայնքներում»։

ԱՄՆ ՀՀ ԱԳՆ

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին