f

Անկախ

Փախստականների, միգրանտների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքներն ու առողջությունը պետք է պաշտպանված լինեն COVID- 19-ին արձագանքման շրջանակներում


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է.

COVID-19-ի ճգնաժամի պայմաններում բոլորս խոցելի ենք։ Թեեւ վարակը ցույց է տվել, որ խտրականություն չի դնում, բայց փախստականները, բռնի տեղահանված, քաղաքացիություն չունեցող անձինք եւ միգրանտներն առավել մեծ ռիսկի խմբում են։ 

Աշխարհի փախստականների եւ միգրանտների երեք քառորդն ապրում է զարգացող երկրներում, որտեղ առողջապահական համակարգերն արդեն իսկ ծանրաբեռնված եւ անզոր են։ Շատերն ապրում են գերբնակեցված ճամբարներում, ժամանակավոր ապաստարաններում կամ հատուկ կացարաններում, որտեղ բացակայում են պատշաճ բուժօգնությունը, մաքուր ջուրը եւ սանիտարական բավարար պայմանները։ 

Հատկապես մտահոգիչ է այն փախստականների եւ միգրանտների վիճակը, որոնք պահվում են պաշտոնական եւ ոչ պաշտոնական կալանավայրերում՝ ծանրաբեռնված եւ վատթար սանիտարական պայմաններում։ Հաշվի առնելով COVID-19-ի մահացու հետեւանքները, նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Արտագաղթած երեխաներն իրենց ընտանիքների հետ, եւ նրանք, ովքեր կալանավորված են առանց հիմնարար իրավական հիմքի, պետք է անհապաղ ազատ արձակվեն։ 

Համաճարակը կարող է վերահսկվել միայն այն դեպքում, երբ առկա է ներառական մոտեցում, որը պաշտպանում է յուրաքանչյուր անհատի կյանքի եւ առողջության իրավունքը։ Գաղթականներն ու փախստականները, հատկապես նրանք, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթուղթ, անհամաչափ խոցելի են բացառման, խարանի ու 

Ոչ պաշտոնական թարգմանություն 

խտրականության նկատմամբ։ Աղետը կանխելու համար կառավարությունները պետք է անեն ամեն հնարավոր բան՝ պաշտպանելով յուրաքանչյուրի իրավունքներն ու առողջությունը։ Բոլոր մարդկանց իրավունքների ու առողջության պաշտպանությունը, իրականում, կօգնի կառավարել վարակի տարածումը։ 

Անհրաժեշտ է, որ բոլորը, ներառյալ բոլոր միգրանտներն ու փախստականները, ապահովված լինեն առողջապահական ծառայությունների հավասար հասանելիությամբ, եւ արդյունավետորեն ներառված լինեն COVID-19-ին արձագանքման ազգային մեխանիզմներում՝ ներառելով կանխարգելման միջոցառումները, թեստավորումը եւ բուժումը։ Ներառական մոտեցումը կօգնի ոչ միայն պաշտպանել միգրանտների եւ փախստականների իրավունքները, այլ նաեւ կծառայի հանրային առողջության պաշտպանությանը եւ COVID-19-ի գլոբալ տարածման կանխմանը։ 

Թեեւ շատ պետություններ պաշտպանում եւ հյուրընկալում են փախստականներին եւ միգրանտներին, նրանք հաճախ հնարավորություն չունեն արձագանքելու այնպիսի ճգնաժամերի, ինչպիսին COVID-19-ն է։ Պետություններին կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ ֆինանսական աջակցություն՝ փախստականների եւ միգրանտների համար ազգային առողջապահական ծառայությունների պատշաճ հասանելիություն ապահովելու համար։ Ահա այստեղ աշխարհի ֆինանսական հաստատությունները կարող են առաջատար դեր ունենալ՝ ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու հետ կապված։ Մինչ պետությունները փակում են իրենց սահմանները եւ սահմանափակում են միջսահմանային շարժերը, կան այդ սահմանափակումների իրականացման այնպիսի ուղիներ, որոնք իրականացվում են՝ հարգելով մարդու իրավունքները եւ փախստականների պաշտպանության միջազգային չափանիշները՝ ներառյալ չվերադարձելիության սկզբունքը՝ մեկուսացման եւ առողջության ստուգումների միջոցով։ 

Ավելին, քան երբեւէ, երբ COVID-19-ը համաշխարհային սպառնալիք է ներկայացնում ամբողջ մարդկության համար, մեր հիմնական ուշադրությունը պետք է լինի կյանքի պահպանումը՝ անկախ մարդու կարգավիճակից։ Այս ճգնաժամը պահանջում է հետեւողական եւ արդյունավետ միջազգային մոտեցում, որը ոչ մեկին չի անտեսում։ 

Այս կարեւոր պահին բոլորս պետք է համախմբվենք միասնական նպատակի՝ մահացու վարակի դեմ պայքարելու շուրջ։ Շատ փախստականներ, տեղահանված եւ քաղաքացիություն չունեցող անձինք եւ միգրանտներ ունեն այնպիսի հմտություններ եւ ռեսուրսներ, որոնք կարող են նպաստել խնդրի լուծմանը։ 

Մենք չենք կարող թույլ տալ, որ վախն կամ անհանդուրժողականությունը վտանգեն մարդու իրավունքները կամ խոչընդոտեն գլոբալ համավարակին արձագանքման արդյունավետությանը։ Մենք միասին ենք այս ամենի մեջ։ Մենք կարող ենք հաղթահարել այս վարակը միայն այն դեպքում, երբ մեզնից յուրաքանչյուրը պաշտպանված է։

ՄԱԿ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին