ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկ լռեցի ... ապրիլի 2-ն է , բայց ես տարօրինակ լուռ եմ ...
Դժվար էր , բայց լռեցի: Պատճառն էի փնտրում ինքս իմ մեջ և ավելի համոզվեցի ու ավելի տխրեցի: Պատճառը չեմ գրի ՝ խնայելով բոլորիդ , միայն կասեմ , որ օրեր առաջ ՝ մարտի 31 _ին Թալիշում էի ու ականատես եղա մի դրվագի , որն ինձ ցնցեց , հետո՝ լռեցրեց ...
Ի՞նչ խոսել , ինչպե՞ս խոսել ...
Այսքան կարճ էր մեր հիշողությունը , թե՞ ինձ է կարճ թվում ... 2016 -ի ամեն մի դրվագն աչքիս առաջ եկավ ...
Ափսո՜ս... Հա հենց ափսոս...
Այսօր գրում եմ , որ իմ ցավակցությունը փոխանցեմ մեր ողջ ազգին , խոնարհումս՝ զոհվածների ընտանիքներին , կռվի բովով անցած տղաներին : Հիշեք ես ձեզ շատ սիրում և գնահատում եմ : Խնդրում եմ ներեք , որ երեկ ձեր կողքին չէի :
Իրենք մեղավոր չեն , որ ոմանք կարող են մոռանալ չորս տարի առաջը ՝ փորձելով ջնջել այն ինչ կա ու պատմություն է :
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մարդկանց , ովքեր անմնացորդ նվիրումով համախմբվեցին այդ օրերին և պահում ու գնահատում են այդ համախմբվածությունը :
Չորս տարի առաջ այս օրը եռում էր Մաշտոցի պուրակը . ով ինչ ուներ տանից բերում էր՝ լսել են « զինվորը սոված է» ... Գիշերը ճանապարհ ընկանք , հազար փորձությամբ ու խնդիրներով : Դեռ տեղյակ էլ չէի , որ պետք է հասնեմ ու առաջին զանգս լինի տանից ՝ «Արմանն է զոհվել» : Մինչև փորձում էի մտքիս մեջ հաշտեցնել պտտվող այդ արտահայտությունը և կազմակերպել մեքենաների շարժը առաջնագիծ , երկրորդ զանգը ՝ «Մոնթեն էլ չկա» : Մանկությունս աչքիս առաջը հայտնվեց: Ամեն ի՛նչ, ինչը կապված էր իրենց ընտանիքի հետ՝ մանկությունից զինվոր Մոնթեն : Հավատացե՛ք,որ էլ չէի ուզում տանից զանգահարեին: Հաջորդ օրը , երբ արդեն զանգեցին , մահվան մասին խոսք չկար « Արծվին ուզում է հետդ խոսի , զանգիր» , բնականաբար արագ զանգահարում եմ. մտքովս ոչինչ չանցավ , բացի այն , որ հավանաբար լսել է Արցախում լինելուս մասին ու ուզում է իր օգնությունը առաջարկել , բայց ... «Սոֆյա ջան , Արգիշտին գնացել է ու չի վերադարձել , կարո՞ղ ես մի բան պարզել ես Թալիշում եմ» :
Իմ ընկերները: Թեև տարիքով փոքր էին , բայց այնքան աշխույժ ու ակտիվ էին , որ իրենց խաղի մեջ չէիր կարող չներառել : Էլ չկային , արդեն լուռ էին ... Իրենք լուռ էին , բայց իրենց մասին բոլորն էին խոսում : Հետոն ավելի բարդ էր :
Արգիշտիի տունը դեռ Թալիշում սպասում է , ասեցին .«Ապրող չկա , ամեն ինչ իր թողածի պես է, ինքը շատ ուժեղ տղա էր»: Բոլորը հիշում են տղաներին , ասում ու խոսում , բայց այն ինչին ականատես եղա՝ հասկացա , որ մեկ է «հիշողությունը կարճ է »: Այո տղաներին կհիշեն , կմեծարեն , կենացները կխմեն , բայց թե ինչո՞ւ և ինչի՞ համար կյանքերը զոհեցին՝ կմոռանան , կմոռանան մի շարք պատճառներ ու հետևանքներ , մարդկանց ու դրվագներ :
Ես չեմ մոռանա ՝ ցորենի անծայրածիր արտերը վկա , չեմ մոռանա զինվորի վախեցած դեմքը , երբ մոտեցանք սնունդ փոխանցելու , վստահ եմ Մաքսիմն ու Արտուշն էլ չեն մոռանա : Երևի մի քանի դրվագ աչքի առաջ եկավ : Ինչևէ հիշե՛նք , անուն առ անուն , հիշե՛նք գործ առ գործ, դրվագ առ դրվագ և գնահատենք հերոսին , գնահատենք հերոսածին մորը , բայց չմոռանանք գնահատել նաև գողին ու հանցագործին : Ջայլամ թռչուն արդեն կա , ջայլամակերպ մարդիկ պետք չեն : Պատասխան չտալու արդյունք է , բայց պատասխանը կտաք մայրերին ու արյուն թափած տղաների հոգիներին :
Ցավակցում եմ բոլորիս: Ուժեղ եղեք և ոգեղեն:
Ես էլ կրկին լռեմ ...
#ՏանըՄնացեք