f

Անկախ

«Ժողովուրդ». Հրաժարվում են բոնուսային համակարգից․ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխանությունները մտադրություն ունեն Ընտրական օրենսգրքից հանել համայնքային ընտրությունների դեպքում նախատեսված մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության կողմից արդեն պաշտոնապես հաստատվել է նախագծերի փաթեթը, որը լուրջ փոփոխություններ է ենթադրում։

Բացի վերը նշված փոփոխությունից, առաջարկվում է անցկացվող մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս` գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս` գործող 8-ի փոխարեն։

 

Այս տոկոսային հարաբերակցությունը գործում է համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների պարագայում Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում։ Եվ եթե այս չափանիշներին համապատասխանում է երեքից քիչ ուժ, ապա մանդատների բաշխմանը կմասնակցեն առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները։

Անցողիկ շեմը նվազեցնելու եւ բոնուսային համակարգը հանելու որոշումները հետաքրքիր են նաեւ՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որ առաջացել էր Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո, որոնք անցկացվեցին 2015 թվականին ընդունված նոր Սահամանդրությունից հետո։

Տեղական ինքնակառավարման մակարդակում առկա է «բոնուսային տեղի» մասին դրույթ, որը տեղերի մեծամասնությունը ինքնաբերաբար վերապահում է ամենախոշոր կուսակցությանը, եթե այն զբաղեցնում է տեղերի 40-50 տոկոսը։ Գյումրիում 6% շեմի կիրառումից հետո «Բալասանյան» դաշինքը կունենար 15 տեղ ընդհանուր 33-ից (ընդհանուրի 45.5%-ը)։

Բոնուսային համակարգի կիրառումը դաշինքի համար երաշխավորեց երկու լրացուցիչ տեղ (դրանք վերցվում են ընդդիմադիր կուսակցություններից) մեծամասնություն ապահովելու համար։ Ինչպես տեսնում ենք, դրույթն աշխատում է՝ հօգուտ իշխանությունների։ Նույն իրավիճակը եղավ նաեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, եւ «Իմ քայլը» դաշինքը քաղաքապետարանում ունեցավ հավելյալ մանդատներ՝ հենց բոնուսային համակարգի շնորհիվ։ Իսկ «Լույս» դաշինքն էլ երեք մանդատ ստացավ երեք ուժի պարտադիր լինելու արդյունքում, քանի որ ստացել էր 4,99 տոկոս ձայն։

Եվ, բացի այդ, «Իմ քայլ»-ի կողմից 50 տոկոսից ավելի ձայն ստանալը Հայկ Մարությանին հնարավորություն տվեց առանց քվեարկության դառնալ քաղաքապետ։ Բայց այլեւս չի լինի նման իրավիճակ, եթե իհարկե, այս օրինագիծն ընդունվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Ընտրական օրենսգիրք

Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Ավելին
Ավելին