f

Անկախ

Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է. Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ


Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ։

«Սիրելի հայրենակիցներ, 2016թ. ապրիլի 1-ից լույս 2-ը Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկայնքով: Թուրք ազերին փորձեց կրկին ուժի միջոցով տիրանալ անկախ Արցախ աշխարհին: Սակայն հայ ազգը, ինչպես 31 տարի առաջ, այդպես էլ այդ օրերին մեկ բռունցք դարձավ եւ արժանի պատասխան տվեց մոլեգնած թշնամուն:

Մեր երիտասարդ, բայց կայուն բանակը, մեր զինվորներն ու սպաները կյանքի գնով պահեցին իրենց վստահված տարածքները: Ցավոք հայկական կողմը կորուստներ տվեց, ընդունքեք մեր խորին ցավակցությունները, շնորհակալական ու երախտիքի խոսքերը հերոսներ ծնող հերոս նահատակների մայրեր, հերոս դաստիարակող հայրեր, հերոս զինվորների հարազատներ, ընկերներ: Մեր խոնարհումը ձեր շիրիմներին ապրիլյան քառօրյա պատերազմի մարտիրոսված քաջ հերոսներ:

Փառք Ձեզ հերոս ծնողներ, Փառք Ձեզ զոհված քաջեր, Քառօրյա պատերազմի գործողություններին մասնակցած քաջ հերոսներ շնորհակալ ենք Ձեր նվիրումի համար, շնորհակալ ենք Ձեր հայերնասիրության համար, շնորհակալ ենք, որ շարունակում եք Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամն ու նրա արժանի հետեւորդներն եք: Թե Սպարապետն այսօր մեր կողքին լիներ վստահ եմ հպարտանալու էր իր միակ ժառանգով՝ բանակով, երկիրը պահող քաջ հերոսներով: Պատերազմներում կորուստներն անխուսափելի են, բայց այդ օրերին դուք բոլորդ փառքով հաղթեցիք մահին: Փառք մեր բանակին, Փառք Արցախյան ազատամարտի ազատամարտիկներին, երկրապահներին:

Հայրենակիցնե, երկրապահ կամավորականները ամուր կանգնած են զինվորի կողքին, զինվորի թիկունքին: Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ երկրապահը լինելու է բանակի համար մեկ օգնականը, սահմանապահին ուժ ու կորով տվողը, սահմանապահին աջակցողը: ՀՀ ԵԿՄ վարչությունը միշտ եղել է ու մնալու է իր խոստմանը հավատարիմ, Վազգենի խոսքերին հավատարիմ «Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չէ, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, անցողիկ բաներ են, կարևորը՝ զսպանակը կայացած է»:

Վազգենը ճիշտ էր այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից: Հազարամյակներ շարունակ արյան գնով պահած այս երկիրը պետք է ունենա տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Իսկ բանակի թիկունքին պետք է կանգնած լինի միասնական ժողովուրդը: Եվ այո, մենք բազմիցս ապացուցել ենք, որ միասնական ենք, եւ պետք է շարունակենք միասնական լինել, մի բռունցք դառնալ ամեն օր ու պայքարել ոչ միայն կռվի դաշտում, այլ բոլոր բնագավառներում ձգտել հասնել հաջողության հանուն մեր վաղվա պայծառ օրվա: Փառք ու պատիվ Ձեզ Արցախ ու Հայաստան»,– ասվում է ուղերձում։

Սասուն Միքայելյան Ապրիլյան պատերազմ

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին