ԱՄՆ-ում նոր տիպի COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 215 հազարը: Այդ մասին են վկայում ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, վարակված ամերիկացիների ընդհանուր թիվը 215.417 է կազմում:
Բացի այդ, 5116 մարդ դարձել է կորոնավիրուսի վարակի զոհ:
Համալսարանի տվյալներով, որն ամփոփում է ԱՄՆ-ում դաշնային և տեղական վիճակագրությունը, մահացու ելքով ամենաշատ դեպքերը (1374) Նյու Յորքում են գրանցվել:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակ կորոնավիրուսն է, որին տրվել է COVID-2019 պաշտոնական անունը: