f

Անկախ

«Փաստ». Խորքային խնդիրներ իշխանության ներսում. Նրանք աննախադեպ քայլի գնացին


«Փաստ» թերթը գրում է. «Քիչ չեն այն դեպքերը, երբ կառավարությունը հրատապ խորհրդարան է բերում օրենսդրական նախագծեր, որոնք իրավական տեսանկյունից կազմված են լինում փնթի եւ հապշտապ, իսկ դրանց բովանդակությունը տարբեր ուղղություններով խնդրահարույց բնույթ է կրում։ Ու չնայած այդ հանգամանքին՝ իշխող ուժը փորձում է այդ նախագծերը ամեն կերպ անցկացնել եւ օրենքի ուժ տալ։

Այս անգամ էլ կառավարությունը խորհրդարան էր բերել անձնական տվյալների վերաբերյալ նախագիծ, որով հնարավորություն էր ստեղծվում միջամտել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաեւ հաղորդակցության գաղտնիության իրավունքներին։

Ըստ այդմ, ստեղծվելու էր միասնական մեկ հարթակ, որտեղ հավաքագրվելու էին տվյալներ հաճախորդի՝ անկախ նրանից անձը վարակակիր է, թե կոնտակտավոր, հեռախոսահամարները` քաղաքացու տեղորոշման համար, անձանց հեռախոսային խոսակցության սկիզբը եւ ավարտը, բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները, անձանց հետազոտություն անցնելու մասին տվյալները:

Եվ ամենաուշագրավն այն է, որ նախատեսում էին հավաքագրել ոչ միայն վարակակիրների եւ նրանց հետո կոնտակտավորների, այլ նաեւ բոլոր քաղաքացիների մասին տեղեկությունները, որոնք իբր թե հնարավորություն էին տալու գործել շատ ավելի օպերատիվ եւ շատ ավելի լայն դաշտում:

Նման նախագծի առաջ քաշումը շատերի մոտ կասկածներ էր առաջացնում, որ դրա հիմնական քողարկված նպատակը օրենքի պահանջի ներքո ցանկացած անձի եւ հատկապես ընդդիմադիրների մասին տվյալների հավաքագրումն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործվեն։ Իսկ ավելի կոնկրետ՝ այս օրենսդրական նախաձեռնությունը մասնագետները պարզապես գնահատում են որպես հետընթաց ժողովրդավարության տեսանկյունից։

Ստացվում է, որ իշխանությունները խաղում են հանրության նուրբ լարերի հետ՝ նպատակ հետապնդելով «սղացնել» այնպիսի նախագծեր, որոնք հետագայում գլխացավանք են դառնալու, քանի որ բազմաթիվ բացեր ունեն, անորոշ են եւ իրավական տեսանկյունից անկատար։ 

Եվ պատահական չէ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ, օրենսդրական նախաձեռնության բացերն ընդունելու փոխարեն, ԱԺ ամբիոնից մեծամիտ ելույթներ ունեցան՝ անընդունելի համարելով նախագծի շուրջ եղած քննադատությունները։ Նրանք փորձում էին ցույց տալ, թե իբր այդ օրենսդրական նախագծերը ելնում են քաղաքացիների մարդկային կյանքերն ապահովելու անհրաժեշտությունից, որին երկրորդվում են անձնական տվյալների հետ կապված մյուս հարցերը։ 

Նույնիսկ այնպիսի պոպուլիստական հայտարարություն եղավ, թե կորոնավիրուսից ավելի վտանգավոր է ընդդիմադիրների կողմից կատարվող մանիպուլյացիան։ Ընդհանրապես, «մանիպուլյացիա» բառը իշխանությունները գնալով հաճախակի են շահարկում: Փորձագետների համոզմամբ, այդպես լինում է այն դեպքում, երբ ընդդիմախոսների քննադատություններին հակափաստարկներ չունես, ավելին՝ ինքդ էլ վստահ չես քո քայլերի իրավացիության մեջ: Այնինչ, հանձնարարություն ու պլան կատարել պետք է:

Ինչեւէ, նախագիծն ընդդիմության միասնականության շնորհիվ չանցավ: Սակայն հետաքրքիր է՝ եթե իշխանությունների համար այդ նախագիծն այդքան կարեւոր էր, ապա ինչո՞ւ չէին կարողացել ապահովել իրենց խմբակցության անդամների բավարար ներկայությունը. չէ՞ որ 88 հոգանոց խմբակցությունից կողմ քվեարկեց միայն 64-ը (գումարած՝ 1 պաշտոնապես անկախ, իսկ իրականում «իմքայլական» պատգամավոր)։

Թե՞ իշխանությունները հույս ունեին, որ ընդդիմադիր պատգամավորներ կքվեարկեն, թեկուզ՝ դեմ, որպեսզի քվորումն ապահովվի, իսկ նախագծի ընդունման համար պատասխանատվությունն ընկնի նաեւ ընդդիմության վրա... 

Բայց անհիմն համառությունն ու հանուն սեփական ամբիցիաների ամեն ինչի վրա թքած ունենալու սովորությունն արդեն այս իշխանությունների կրեդոն են դարձել: Նրանք աննախադեպ քայլի գնացին՝ մեկ օրում «ոտքի վրա» երկրորդ արտահերթը հրավիրելով: Սակայն, ինչ էլ լինի, այս ամբողջ գործընթացը մեկ անգամ եւս եկավ ի ցույց դնելու այն խորքային խնդիրները, որ կան իշխանության ներսում, ու որոնք ունի մեր հասարակությունը այս իշխանության պատճառով: Իսկ դրանք աներեւակայելի շատ են, ու դրանց արդեն անդրադառնալու է հասարակությունը: Այս իրավիճակից դուրս գալուց հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

մամուլի տեսություն

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին