ԱՄՆ-ում COVID-19 կորոնավիրուսի վարակի ավելի քան 160 հազար դեպք է հաստատվել, իսկ մահացածների թիվը մոտ 3 հազար է կազմում: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնել են Ջոնս Հոփկինսի համալսարանի ներկայացուցիչները, որոնք հաշվարկում են դաշնային և տեղական վիճակագրությունը:
Վերջին տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի 161 807 դեպք, մահացել է 2.953 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Նյու Յորք նահանգում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 66 հազարը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 800 հազար դեպք: