Ստեփանակարետի 1/32 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը՝ 10:00-ին, իր քաղաքացիական պարտքն է կատարել «Վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հ. Խանումյանն ասել է, որ քվեարկել է հանուն իրական փոփոխությունների:
«Ցանկանում եմ տեսնել այնպիսի Արցախ, որը կկարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին: Շատ կարեւոր է, որ մեր տնտեսությունը լինի այնպիսին, որ կարողանանք ֆորսմաժորային իրավիճակներին դիմակայել: Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել նման տնտեսություն եւ պետություն, որն իր ինստիտուտներով ի վիճակի լինի դիմակայել բոլոր դժվարություններին»,- մասնավորապես ասել է Հ. Խանումյանը:
Ըստ նրա՝ համապետական ընտրություններին ԱՀ նախագահի բոլոր թեկնածուների եւ կուսակցությունների համար ֆորմալ առումով ստեղծվել են հավասար պայմաններ: Ընտրությունների համար բավականին մեծ գումարներ են ծախսվել, որն աննախադեպ է Արցախի պատմության եւ Հարավային Կովկասի համար: