Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին, «Թվիթեր»-իր միկրոբլոգի գրառմամբ տեղեկացրել է Լևոն Արոնյանը։
«Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը տիկնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ մարդ էր, ով գեղեցիկ կյանք ապրեց»,- նշել է Արոնյանը։
Գրառմանը ցավակցական խոսքերով պատասխանել են բազմաթիվ հանրաճանաչ շախմատիստներ, մասնավորապես, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, գրոսմայստեր Անիշ Գիրին և այլոք։
I have no words to express the grievance over my wife Arianne's death. She was intelligent , hard working and joyous person that lived a beautiful life...
— Levon Aronian (@LevAronian) March 30, 2020
I love you honeybun, sleep tight....