Ասես` չի լինում, չասես` չի լինում:
Ախր գործ անելու փոխարեն, գործ անելու իմիտացիա ստեղծելով առաջ չենք գնա:
Մեզ լուրջ մարտահրավերներ են սպասվում` առողջապահական խնդիրներին այս չավարտված ցիկլին հաջորդելու են սոցիալ-տնտեսական բազում խնդիրներ, որոնց լուծումները մեղմ ասած` հեշտ չեն լինելու:
Ի՞նչ է տալիս կարանտինի տեսանկյունից քաղաքացու հեռախոսազանգերի մասին ոչ բովանդակային տեղեկատվությունը` ՈՉԻՆՉ: Ի՞նչու եք ձեր ժամանակն էլ, մեր ժամանակն էլ «սպանում» ոչնչի վրա:
Ուժեղացրեք հսկողությունը փողոցներում` շաաատ թույլ է, քննարկեք առանձին զոնավորման հարցեր` շատ բարդ է: Նման մարտահրավերների պարագայում ՉԻ ԿԱՐԵԼԻ «թիթեռ նկարել»: Երբեք չարժե, բայց հիմա` ՉԻ ԿԱՐԵԼԻ: