Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան հայտարարել է, որ երկրում ապրիլի 3-ից հետո կորոնավիրուսի համաճարակի տարածումը զսպելուն ուղղված միջոցները կերկարաձգվեն: Այդ մասին նա հայտարարել է Rai2 հեռուստաալիքի եթերում: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ Իտալիան շարունակում է մնալ համաճարակային ճգնաժամի կենտրոնում:
«Չի կարելի նվազեցնել զգոնությունը, չի կարելի պատրանքներ ստեղծել: Միջոցներն ավարտվում են ապրիլի 3-ին, և ես կարող եմ ասել, որ դրանք անպայման կերկարաձգվեն », - հայտարարել է Սպերանցան:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: