f

Անկախ

Արարատի մարզպետը ներկայացրել է այն համայնքները, որտեղ կորոնավիրուսով վարակվածներ կան


Արարատի մարզում մարտի 29-ի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվն 85 է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ միացման միջոցով հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Խոսելով մարզի թեժ օջախների մասին՝ Սարգսյանն ասաց, որ վարակվածների մեծ մասը Մասիսի տարածաշրջանի համայնքներից է: «Բոլոր դեպքերը կապված են արտադրամասի  դեպքի հետ: Արտադրամասը գտնվում է Երևանում, բայց մեծ թվով աշխատակիցներ Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններից են»,-ասաց նա:

Քաղաք Մասիսից վարակվածները թվով 13 են, Նոր Խարբերդից՝ 9-ը, Նոր Կյուրին համայնքում 12 վարակված կա: Սարգսյանը կոչով դիմեց Նոր Կյուրին համայնքի բնակիչներին՝ շեշտելով, որ Նոր Կյուրինը շատ փոքր համայնք է, ուստի այդ համայնքից 12 վարակակիր ունենալն արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: «Համայնքապետարանին խնդրում եմ, պահանջում եմ  համայնքում պատշաճ իրազեկում իրականացնել, որպեսզի բնակիչները պահպանեն մեկուսացման և ինքնամեկուսացման  խստիվ պահանջները»,-նշեց մարզպետը:

Նրա խոսքով՝ Այնթափում կա 6 վարակակիր, Հայանիստում՝ 2, Դարակերտում՝ 1, Արբաթում՝ 1:

Անդրադառնալով Արտաշատի տարածաշրջանին՝ Սարգսյանն ասաց, որ քաղաք Արտաշատում վարակվածների թիվը 3-ն է, Մխչյանում՝ 5-ը, Բուրաստանում՝ 1: Մարզպետը հավելեց, որ մարտի 29-ին Բուրաստանի մի քանի բնակիչ թեստավորում է անցել, բայց արդյունքները դեռ հայտնի չեն:

«Հնարավոր է՝ Բուրաստանում դեպքերի թիվն աճի, քանի որ այնտեղ կոնտակտավորված անձ կա, որը մասնակցել է Արտաշատում մասսայական միջոցառման: Նույն միջոցառմանը մասնակցել է նաև Դալար համայնքից արդեն հաստատված վիրուսակիր: Առաջիկա ժամերին հնարավոր է, որ տվյալ միջոցառման մասնակիցների շրջանում հաստատվի վարակը: Շրջանակը պարզված է և, ինչպես նախկինում էինք ասել, փորձեք խուսափել մարդաշատ միջոցառումների մասնակցելուց»,-հորդորեց Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ Ջրաշենում 6 վարակված կա, Դիտակում երկու դեպք է գրանցվել, Դալարում նույնպես 2, Դվին համայնքում՝ 1, Վերին Դվինում հաստատված 6 դեպք կա, Այգեզարդում՝ մեկ դեպք, Նորաշենում՝ 2, Այգեստանում՝1:

Մարզպետն ասաց, որ Արարատի շրջանում վիճակը համեմատաբար ավելի լավ է: Վեդիում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք, Դաշտաքարում՝1, Փոքր Վեդիում՝ 1, Լուսառատում՝1, Տափերական համայնքում՝1, Ոսկետափ համայնքում՝ 1:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ վարակվածների թիվը մարզում մարտի 29-ի տվյալներով 85 է, բայց թիվը կարող է ավելանալ՝ կապված թեստերի պատասխանների հետ:

Գարիկ Սարգսյան ՖԲ Գրառում

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին