Անցած 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսով վարակվել է 3186 մարդ, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41495-ի: Այդ մասին հայտնում է IRINN հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրին: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում մահացել է 117 մարդ, հանրապետությունում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը 2757 է կազմում:
Ջահանպուրը նաև հավելել է, որ ապաքինվել է 13911 մարդ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: