Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր ռեկորդ է գրանցվել։ Նախօրեին Իրանում հաստատված դեպքերի թիվը 3 076 է կազմել։ Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրին: Գրում է Gazeta.ru-ն։
Այս ամբողջ ընթացքում երկրում հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 35408-ի, նախօրեին Իրանում մահացել է 139 մարդ, ընդհանուր առմամբ, այս պահին մահվան դեպքերի թիվը կազմում է 2,517: Ապաքինվել է 11679 հիվանդ:
2019թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-2019 կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: