Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիայում անօթևանների կարիքները հոգացող Աբատ Պյերի հիմնադրամին:
Անհանգստացած լինելով ստեղծված իրավիճակից՝ Մբապեն խոշոր գումար է նվիրաբերել Աբատ Պյերի հիմնադրամին:
«Մբապեի աջակցության շնորհիվ մենք կկարողանանք ավելի շատ սնունդ, ջուր և հիգիենայի պարագաներ տրամադրել անօթևաններին»,- ասված է հիմնադրամի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ կորոնավիրուսի տարածմամբ Ֆրանսիան աշխարհում 6-րդ երկիրն է: