Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է այն վտանգների մասին, որ կորոնավիրուսը և դրա տարածման համար սահմանափակող միջոցները կարող են ներկայացնել Եվրամիության գոյության համար: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով ՝ կորոնավիրուսը սպառնալիք է ներկայացնում նաև Շենգենյան համաձայնագրի համար:
«Եվրոպական նախագծի գոյատևումը վտանգված է», - հայտարարել է Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի ընթացքում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Նա նաև կարծում է, որ Շենգենյան համաձայնագիրը կորցնելու մեծ վտանգ կա: