Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար շուտով «նոր կարևոր նախաձեռնություն» է նախապատրաստվելու: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ այդ նախաձեռնությունը պատրաստվելու է առաջիկա օրերին՝ «ի պատասխան COVID-19 կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի»:
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայից բացի դրա պատրաստմանը կմասնակցեն նաև այլ երկրներ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: