f

Անկախ

Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից


Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների 90%-ի բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությումբ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կոլոպրոկտոլոգիական վիրահատությունների ամբողջ ծավալը՝ համապատասխան արդի բժշկության պահանջներին: Այստեղ ներդրվել են քիչ ինվազիվ վիրաբուժության  նորարարական մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որոնք կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների բուժումը դարձնում են ավելի արդյունավետ: Իսկ թե ի՞նչ մեթոդներ են դրանք և ինչպե՞ս են օգնում, մանրամասնում է «Էրեբունի» բկ կոլոպրոլտոլոգիական ծառայության ղեկավար Կարեն Շահնազարյանը Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականի հետ զրույցում:

Որքան վաղ եք դիմում, այնքան վիրաբուժական միջոցներն էլ լինում են պակաս ինվազիվ և առավել արդյունավետ

Կոլոպրոկտոլոգը զբաղվում է հաստ և ուղիղ աղու հիվանդություններով՝ թութք, ուղիղ աղու ճաք, պարապրոկտիտ, պոչուկի էպիթելյալ ուղիներ, հաստ և ուղիղ աղիների ուռուցքներ։ 

Թութքը առավելապես լինում է տղամարդկանց շրջանում՝ պայմանավորված ծանր ու անկանոն սննդակարգով, ոգելից խմիչքի օգտագործումով, նստակյաց կյանքով, ծանրություն բարձրացնելով: Կանայք այս հիվանդությունը ձեռք են բերում հիմնականում ծննդաբերություններից հետո: «Էրեբունու» կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Շահնազարյանն իր պրակտիկայում ներդրել է թութքի բուժման նորագույն, քիչ ինվազիվ մեթոդներ, որոնք միջազգայնորեն ընդունվել են որպես բուժման ամենից արդյունավետ միջոցներ: «Թութքը զարգանում է 4 աստիճանով։ 1-ին և 2-րդ աստիճաններում մենք կիրառում ենք թութքային (հեմորոդիալ) հանգույցների լատեքսային լիգավորում։ Այս պրոցեդուրան կատարվում է ամբուլատոր պայմաններում, քանի որ մեր օրգանիզմն ունի 3 թութքային հանգույց, անհրաժեշտ է, որ պացիենտը 3 անգամ յոթօրյա ընդմիջումներով ընդամենը 10-15 րոպեով այցելի մեզ և վերջնականապես ազատվի այդ տհաճ հիվանդությունից։ 3 –րդ աստիճանում մենք կատարում ենք տրանսանալ հեմորոդիալ դեարտերիլիզացիան (THD)։  Ի դեպ, THD վիրահատություններ Հայաստանում կատարում ենք միայն մենք։ Սա քիչ ինվազիվ մեթոդ է և համարվում է թութքի բուժման  ամենաանցավ ու արագ մեթոդը, որը փաստացի օգնում է 1 օրում ազատվել թութքից: Միայն թե և՛ այս, և՛ լատեքսային լիգավորման մեթոդներով բուժվելու համար պետք է բժշկին շուտ դիմել թութքի առաջացման նախնական փուլերում, որովհետև 4-րդ փուլում արդեն մենք այլընտրանք չունենք. բուժում ենք միայն ավանդական վիրահատական միջամտությամբ, որը ռադիկալ վիրահատական մոտեցում է»։ 

Չնայած որ մարդիկ գիտեն վաղ դիմելիության առավելությունների մասին, միևնույնն է շարունակում են դիմանալ ցավին, բժշկին այցելությունը անընդհատ հետաձգել։ Պատճառները թե՛ֆինանսական են, թե՛ հոգեբանական.մարդիկ ամաչում են իրենց հիվանդությունից։ 

Պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ տարածվածությամբ 2-րդ տեղում ուղիղ աղու կամ հետաքցի ճաքն է, ասում է բժիշկ Շահանզարյանը. «Այս հիվանդությունը բավական լայն տարածում ունի Հայաստանում: Չնայած որ յուրաքանչյուր դեֆեկացիայի ակտի ժամանակ այս  հիվանդները ցավեր են ունենում՝ սովորաբար դիմանում են ցավին, իսկ մասնագետին դիմում են ուշ և արդեն բարդացումներով: Ճիշտ է՝ հետանցքի ճաքը կյանքի համար վտանգավոր հիվանդություն չէ, ուռուցք կամ թարախակույտ չէ, բայց այն զգալիորեն իջեցնում է կյանքի որակը: Այս հիվանդությունն ունեցող մարդկանց մեջ անգամ վախ է առաջանում  դեֆեկացիայի ակտից»:

Surgitron- սարք, որը մեծ արդյունավետությամբ բուժում է պրոկտոլոգիական մի շարք հիվանդություններ

Ուղիղ աղու կամ հետանցքի ճաքի բարդացած փուլում բժիշկը  դիմում է վիրահատական միջամտության, որը «Էրեբունու» կոլոպրոկտոլոգիական բաժանմունքում իրականացվում է Surgitron կոչվող սարքավորման օգնությամբ: Այն իրենից ներկայացնում է ռադիոալիքային սարքավորում, որի օգնությամբ հատվում և հեռացվում է ճաքը՝ առանց վնասելու հյուսվածքները: Էրեբունի բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի ծառայությունը շուտով կհամալրվի լազերային նոր սարքավորմամբ, որի կիրառությունը թույլ կտա իրականացնել ավելի արդյունավետ ու նվազ ինվազիվ վիրահատություններ:  Բժիշկ Շահնազարյանը համապատասխան վերապատրաստումներից հետո իր պրակտիկայում կներդնի լազերային վիրահատության մեթոդը՝ որակական նոր մակարդակի հասցնելով կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների բուժումը։ 

Վաղ ախտորոշումը փրկում է կյանքը

Էրեբունի բժշկական կենտրոնը նաև հագեցած է կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների ախտորոշման ու հետազոտության համար անհրաժեշտ նոր սերնդի սարքավորումներով: Կենտրոնը ձեռք է բերել «Օլիմպուս» ֆիրմայի վերջին սերնդի  կոլոնոսկոպ, որն ունի 3D վիզուալիզացիա և հնարավորություն է տալիս հետազոտող բժշկին համատեղել հետազոտությունն ու բուժումը՝ հետազոտության ընթացքում մինչև պոլիպներն անմիջապես հեռացնելով:  «Հաստ աղիքում բարորակ գոյացությունները՝ պոլիպները, 99 % դեպքերում դառնում են չարորակ: Բայց պոլիպները սովորաբար շատ դանդաղ են զարգանում, և օրգանիզմում զգացնել չեն տալիս: Դրանք սովորաբար հայտնաբերվում են պատահաբար՝ կոլոնոսկոպիայի ժամանակ: Բժշկության մեջ դրանք համարվում են կլինիկական «գտածո»: Մեր բաժանմունքում կոլոնոսկոպիական հետազոտության ընթացքում եթե հայտնաբերվում են մինչև 1 սմ մեծության պոլիպներ, կոլոնոսկոպի օգնությամբ այդ պոլիպները միանգամից հեռացվում են»,-ասում է բժիշկ Շահնազարյանը։  Ուռուցքաբանության մեջ կոլոռեկտալ ուռուցքները այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, գտնվում է  3-րդ-4-րդ տեղում: Վերջին տասնամյակում 10 անգամ հաճախացել է կոլոռեկտալ ուռուցքով հիվանդացությունը: Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղով  հիվանդացությունը  կազմում է 100.000 բնակչին 17 մարդ: Ժամանակին կոլոնոսկոպիական հետազոտություն անցնելու դեպքում հնարավոր է խուսափել քաղցկեղից։ Ժամանակակից բժշկությունը ստեղծում է մեթոդներ ու տեխնոլոգիաներ, որոնց կիրառությունը բուժումը դարձնում է շատ ավելի արդյունավետ, անցավ, բարելավում է պացիենտի կյանքի որակը։ «Էրեբունի» բկ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքը, որպես ոլորտի առաջատարներից մեկը, միշտ ներդրել է բժշկական նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները՝ իր պացիենտներին առավել լավ բժշկական օգնություն և ծառայությունների ավելի լայն ու արդիական սպեկտոր առաջարկելու համար։ Պրոկտոլոգիական հիվանդությունները հիմնականում առաջանում են աշխատունակ տարիքում՝ 20-60 տարեկանների շրջանում։

 

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական

 

 

 

 

 

Կարեն Շահնազարյան Թութք Կոլոպրոկտոլոգիական հիվանդություններ ավելին

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին