22-ամյա հեռուստաաստղ Քայլի Ջեները միացել է այն հայտնիների, որոնք որոշել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին: Գրում է Spletnik.ru-ն։
Հեռուստաաստղ և գեղեցկության կայսրության սեփականատեր Քայլի Ջենները մեկ միլիոն դոլար է նվիրատվություն էկատարել։ Նվիրատվությունը կհատկացվի բուժանձնակազմին, որպեսզի նրանք կարողանան իրենց աշխատանքի համար ստանալ բոլոր անհրաժեշտ նյութերը: Այդ մասին ինստագրամի իր էջում պատմել է բժիշկ Թայիս Ալիաբադին, որը երկու տարի առաջ գլխավորել էր Քայլիի ծննդաբերության գործընթացը:
«Ես կորցրեցի խոսելու ունակությունս, աչքերս լի էին ուրախության արցունքներով, իսկ սիրտս լի էր երախտագիտությամբ: Ես երազանք էի պահել, որպեսզի մեր քաջարի բուժաշխատողները ունենան պաշտպանիչ դիմակներ, և այսօր իմ երազանքը կատարվեց: Իմ հիվանդներից մեկը՝ մի գեղեցիկ հրեշտակ, հենց նոր մեկ միլիոն դոլար է նվիրաբերել, որպեսզի օգնի մեզ գնել հարյուր հազարավոր դիմակներ և այլ պաշտպանիչ սարքավորումներ: Մենք դրանք կփոխանցենք մեր առաջնագծի աշխատակիցներին, քանի որ հիվանդանոցներում շատ դիմակներ ուղղակիորեն անհետանում են և չեն հասնում այն մարդկանց, որոնք առաջին հերթին դրանց կարիքն ունեն», - գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով Քայլիին և վերջինիս իր հերոս անվանելով:
Նա գրել և շնորհակալություն է հայտնել Քայլիին ՝ նրան անվանելով իր հերոս:
«Այս առատաձեռն նվիրատվությունը կօգնի փրկել շատ կյանքեր: Քեզ հետ մեր աշխարհը ավելի լավն է դարձել», - Քայլիի բժիշկը եզրափակել է իր շնորհակալական խոսքերը:
Քայլն իր հերթին պատասխանել է բժշկին և շնորհակալություն հայտնել նրան և մյուս բժիշկներին՝ կատարած աշխատանքի և օգնության համար, որը նրանք այժմ ցուցաբերում են բոլոր հիվանդներին:
«Շնորհակալություն ձեզ այս օրերի ամբողջ սիրո և հոգածության և ձեր կատարած աշխատանքի համար։ Դուք երկրի վրա հրեշտակ եք», - պատասխանել է Ջեները;