f

Անկախ

Այն, ինչ կարելի է վարչապետին, չի կարելի շարքային քաղաքացիներին և հատկապես կանանց


Ամենահեշտ թիրախը կինն է։ Երբ քավության նոխազ է հարկավոր, երբ ստեղծվել է իրավիճակ, որի համար պետք  է մեկն անպայման պատասխանատվություն կրի, որպես կանոն այդ մեկը կինն է։ Անգամ կորոնավիրուսի համաճարակի օրերին այս կանոնը, ցավոք, անշեղորեն գործում է։

Բոլորդ էլ կհիշեք, թե ինչ ջանասիրությամբ էր ողջ ազգը երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակով պարսավում էջմիածնեցի կնոջը, որը, տեղյակ չլինելով, որ կորոնավիրուսով է վարակված, իր որդու նշանդրեքին էր մասնակցել։

Բնականաբար, որևէ մեկի մտքով չանցավ պարսավանքի սլաքներից բաժին հանել, օրինակ՝ այդ կնոջ ամուսնուն, որդուն, որոնք տեղյակ լինելով նրա ինքնազգացողությանը և աշխարհում կորոնավիրուսի տարածման իրողությանը, նրան հետ չէին պահել մարդկանց հետ շփումից կամ չէին հետաձգել նշանդրեքը։ Բայց, ստացվեց, որ քաղաքացիական գիտակցություն չի ունեցել միայն այդ կինը, նրան շրջապատող տղամարդկանց պարագայում դա այնքան էլ  կարևոր չէ։ 

Ենթադրաբար, եթե Էջմիածնում վարակի աղբյուրը լիներ տղամարդ, ոչ թե կին, այդքան աղմուկ չէր բարձրանա, ոչ էլ, օրինակ, էջմիածնեցի հոպարի մասին հումորներ կստեղծվեին։

Ավելին, էջմիածնեցի կնոջը մեղադրողների կողմից մի թթու խոսք անգամ չհնչեց երկրի բարձրագույն ղեկավարության հասցեին, որն այդ նույն օրերին բազմամարդ հանրահավաքներ էր անցկացնում և հայտարարում, թե «կորոնավիրուսն ում շունն է» կամ առողջապահության նախարարի հասցեին, որ հայտարարում էր, որ կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր հիվանդություն չէ։

Հայտնի առակն ասում է․ «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։ Տղամարդկային մեր հասարակությունում ստացվել է այնպես, որ «միշտ էլ կինն է մեղավոր»։ Ասվածի լավագույն ապացույցը թերևս Գյումրիում վերջես տեղի ունեցած ողբերգությունն է, երբ երիտասարդ մի տղամարդ ծեծելով սպանել էր կնոջը և մահամերձ վիճակի հասցրել նրա դստերը։ Նոր կորոնվիրուսի համաճարակի պատճառով հասարակությունը սահմանափակվեց ընդամենը մահացած կնոջը պարսավելով, երբ արդեն պետք է իրավիճակը վերլուծվեր, որոշակի դասեր քաղվեին, համաճարակը թեման երկրորդ պլան մղեց։ Եվ այս օրերին անգամ մոռացության է մատնվել այդ կնոջ մանկահասակ երեխան, որը հիվանդանոցում կյանքի համար էր պայքարում և նրա հնարավոր ապագան։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե որևէ կին ծեծելով սպաներ իր սիրեկանին։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աղմուկ կբարձրանար, ինչ մեղադրանքներ կհնչեին այդ կնոջ հասցեին։ Չափազանցություն չի լինի, եթե ենթադրեմ, որ այդ կնոջն անգամ խարույկի վրա բարձրացնելու կոչեր հնչեին։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ, երբ տղամարդը ծեծելով սպանեց կնոջը, այն էլ նրա մանկահասակ երեխայի աչքի առջև։ Մեղադրանքներն էլի ուղղվեցին կնոջ կողմը։ Եվ մեղադրողների թվում, ցավալիորեն, անգամ Հանրային խորհրդի անդամ կար։  Ամեն ինչի պատասխանատուն, ըստ հասարակության կինն էր և անգամ նրա մահը և նրա անչափահաս դստեր ծանր վիճակը կարծես այդ հասարակության համար բավարար չէր «մեղքը»  քաված համարվելու համար։ Իսկ ինչի՞ համար էր մեղավոր կինը, սպանվելո՞ւ։

 Նա այնքան «մեղավոր» էր սպանվելու համար, որ նրա հարազատությունը հրաժարվեց նրան հուղարկավորելուց և անգամ հուղարկավորությանը ներկա գտնվելուց։ 

Եթե անգամ առողջ տրամաբանությանը հակառակ  ընդունենք, որ այդ կինը մեղավոր է ինչ-որ բանի համար, չէ՞ որ քրիստոնեությունն ասում է, որ  երեխաները պատասխանատու չեն իրենց ծնողների մեղքերի  համար։ Բայց այս պարագայում հիվանդանոցում հայտնված մանկիկը, քանի որ աղջնակ էր, դարձավ իր մոր չգործած մեղքի պատասխանատուն։ Նրա հորաքույրը ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել էր, թե ավելի լավ է երեխային մանկատուն տանեն, չի կարող և չի էլ ուզում գնալ և տեսնել նրան այդ վիճակում։

Զոհի կրկնակի զոհականացման պատճառները բազմաթիվ ու բազմագործոն են։ Այն, որ երևույթի դեմ համակարգային պայքար է պետք, ակնհայտ է։ Բայց, ցավոք, ոչ միայն համակարգի մասշտաբով  որևէ քայլեր նկատելի չեն, այլ նաև  կրկնակի զոհականացման բազմաթիվ դրսևորումներ թույլ են տալիս հենց իշխանության ներկայացուցիչները՝ ավելի խրախուսելով նման երևույթները։

 

Հասարակություն էսսե նոր կորոնավիրուս Կարծիք

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին