ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել թուլացնել կամ չեղարկել կորոնավիրուսից տուժած Իրանի, Վենեսուելայի, Կուբայի, Զիմբաբվեի և ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները; Գրում է Gazeta.ru-ն։
«Այս բացառիկ պահին, ինչպես հանրային առողջության ոլորտում գլոբալ ջանքերի, այնպես էլ մարդու իրավունքներին սատարելու և այս երկրներում միլիոնավոր մարդկանց կյանքի պահպանման համար, ոլորտային պատժամիջոցները պետք է թուլանան կամ կասեցվեն», - ասաց Բաչլետը:
Նա նշել է, որ որևէ երկրի առողջապահության համակարգի ոչնչացում չպետք է թույլատրվի, քանի որ դա աղետալի հետևանքներ կունենա ամբողջ աշխարհի համար:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: