f

Անկախ

Մենք չենք կարող անվտանգության հարցերում գնալ որևէ զիջման. Աշոտ Ղուլյան


Արցախում սպասվող նախագահական ընտրությունների և ընթացող քարոզարշավի մասին «Անկախը» զրուցել է նախագահի թեկնածու, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։  

-Պարոն Ղուլյան, նոր կորոնավիրուսի համաճարակով  ստեղծված իրավիճակն ինչպե՞ս է անդրադարձել Ձեր քարոզարշավի վրա։ Եվ Ձեր կարծիքով արդյո՞ք պետք է հետաձգվեն մարտի 31-ին նախատեսված ընտրությունները։

-Այս պահին մեր որոշումն այսպիսին է՝  քարոզարշավի ակտիվ գործողություններից անցնել պասիվ գործողությունների, ընտրողների հետ հանդիպումները կազմակերպել հնարավորինս բացօթյա, ոչ մեծ խմբերով։ Առայժմ կշարունակենք այսպես՝ ավելի շատ մեդիա և ինտերնետային  ռեսուրսներով կուսակցության ծրագրի, գաղափարների քարոզչությունն առաջ տանելով։

Իսկ հետաձգելու առումով, քանի որ առայժմ Արցախում որևէ դեպք չի արձանագրվել, իրավիճակը վերահսկելի է, այս պահին նման որոշում չկա։ Մնացածը ցույց կտան առաջիկա օրերի զարգացումները։

-Պարոն Ղուլյան,  Արցախի նախագահի պաշտոնի համար 14 թեկնածու է պայքարում։ Ի՞նչ է առաջարկում նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը, որ մյուս թեկնածուները չեն առաջարկում։ Ինչո՞ւ պետք է քաղաքացին իր քվեն տա հենց  Ձեզ։  

- 14 թեկնածուների մեջ բոլորը չէ, որ ունեն պետական երկարատև գործունեության փորձառություն և նաև ճիշտ պատկերացումներ, թե ինչպիսին պետք է լինի Արցախի Հանրապետության ապագան։ Հաշվի առնելով նախորդ տարիների իմ գործունեությունը՝ 15 տարի ԱԺ նախագահ, դրանից առաջ էլ գործադիր իշխանության տարբեր համակարգերում,  ինձ համար շատ պարզ է, թե առաջիկա տարիներին Արցախի Հանրապետությունում ինչպիսի  քաղաքական, տնտեսական և  այլ բնույթի  փոփոխություններ պետք է իրականացվեն, որպեսզի Արցախը հետ չմնա միջազգային զարգացումների ընդհանուր միտումներից  և կարողանա ճիշտ արձագանքել այն մարտահրավերներին, որոնք կան մեր տարածաշրջանում և կապված են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ։

-Մինչ այս ակտիվ հանդիպումներ եք ունեցել  քաղաքացիների հետ։ Եթե ամփոփեք՝ որո՞նք են քաղաքացիների հիմնական մտահոգությունները և ի՞նչ են ակնկալում ապագա նախագահից։  

- Քաղաքացիների մտահոգությունները տարբեր են, կապված նրա հետ, թե որտեղ են ապրում, ինչ համայնք են ներկայացնում։ Իրավիճակը նույնը չէ մայրաքաղաքում, շրջկենտրոններում և հեռավոր գյուղերում։ Եթե փորձենք խմբավորել մեր քաղաքացիների մտահոգությունները և նրանց կողմից  ներկայացվող խնդիրները, կարելի է հետևյալ դասակարգումն անել․ առաջինը  տարիներով հետաձգված սոցիալ-տնտեսական խնդիրներն են, որ ամեն համայնքում կան՝  սկսած խմելու ջրից, ճանապարհների վիճակից, համայնքների հաստատուն էլեկտրաֆիկացումից, գազաֆիկացումից, ինտերնետի, հեռահաղորդակցության մյուս միջոցների առկայությունից։  

Երկրորդը խնդիրը սոցիալական արդարության հանդեպ մարդկանց զգայուն արձագանքն է․ Արցախի Հանրապետությունում,  բնականաբար,  բոլորն իրար լավ գիտեն, նաև գիտեն, թե տարբեր համայնքներում ինչ սոցիալական ծրագրեր են իրականացվում։ Մարդիկ ավելի շատ դժգոհում են ոչ թե նրանից, որ պետությունը չի օգնում, այլ նրանից, որ պետությունը  հավասարաչափ կամ  սոցիալական արդարության սկզբունքով  չի օգնում բոլորին։

Մտահոգությունների  հաջորդ թեման  պետական կառավարման համակարգի հետ քաղաքացիների հարաբերություններից է բխում․ մարդիկ իրավացիորեն դժգոհություններ  ունեն բյուրոկրատական քաշքշուկներից։ Դա մեզ ուղղորդում է, որ մեր ծրագրում ավելի կարևոր տեղ հատկացնենք  կառավարման համակարգին, որը պետք է արդյունավետ լինի և հաշվետու ժողովրդին, որն էլ իրեն ընտրել է։  

-15 տարի օրենսդիր մարմինն եք ղեկավարել։  Այդ փաստը, գործող իշխանությունների հետ հնարավոր ասոցացիան  Ձեզ խանգարում է, թե՞ օգնում։  

-Այդ փաստը ինձ մեծապես օգնում է, քանի որ 15 տարի ղեկավարելով խորհրդարանը միշտ եղել եմ մեր ժողովրդի կողմից բարձրացվող հարցերի կիզակետում, տեղյակ եմ, թե ինչ խնդիրներ և մտահոգություններ կան մեր հանրային շրջանակներում։ Քարոզարշավի ընթացքում նկատում եմ, որ տարբեր քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում այդ հանգամանքն օգտագործել ի վնաս ինձ։ Բայց ես հպարտ եմ, որ այս ժամանակահատվածում կարողացել եմ իմ հնարավորությունների  շրջանակներում ծառայել մեր երկրին ու ժողովրդին։ Կարծում եմ, որ այս իրողությունը նաև հիմք է տվել, որպեսզի իմ կուսակցական ընկերները  և մարդիկ, որոնք ինձ վստահում են,  ինձ առաջադրեն ավելի բարձր պետական պաշտոնի համար։

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավը։ Որքանո՞վ է թեկնածուների պայքարը գաղափարական՝ հիմնավորված ծրագրերով և տեսլականներով։  

-Ցավոք ոչ այնքան, որքան ես էի ակնկալում։ Գործընթացը գուցե սպասվածից  շատ ավելի անձնավորված է,  և թեկնածուների մի մասը քարոզարշավն օգտագործում է  ապահովելու իր  մուտքը  քաղաքական դաշտ։  Սա էլ երևի պետք է ճիշտ, բնական ձևով ընդունել, քանի որ մեր քաղաքական մշակույթի մի մասն է։ Բայց, անկեղծ ասած, ես նույնիսկ մեր բոլոր թեկնածուների և քաղաքական կուսակցությունների ծրագրերը թղթի վրա չեմ կարողանում գտնել, որպեսզի վերջնական կարծիք արտահայտեմ, թե ով ինչպիսի գաղափարախոսությամբ է հանդես գալիս։

-Պարոն Ղուլյան, ընտրվելու պարագայում ինչպիսի՞ն եք տեսնում համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ, հատկապես Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների հարցում։  

-Ես համոզված եմ, որ ընտրությունների  արդյունքում Արցախում ինչպիսի իշխանություն էլ ընտրվի, պարտավոր է շատ սերտ համագործակցել և նորմալ աշխատանքային հարաբերություններ ունենալ ՀՀ իշխանությունների հետ։ Այդ պատկերացումը ես կարծում եմ, որ փոխադարձ է։ Նույն կերպ,  ՀՀ իշխանությունները պետք է շատ սերտ համագործակցություն և հարաբերություններ ունենան Արցախի  նոր իշխանության հետ։ Պետք է  փորձենք ոչ միայն պահել ինտեգրման այն աստիճանը, որ ունեցել ենք նախորդ տարիներին, այլ այդ գործն  առաջ տանել, որպեսզի մենք քայլ առ քայլ մոտենանք մեր նպատակին՝ միասնական մեկ հայկական պետություն ձևավորելուն։  

-Որպես նախորդ հարցի շարունակություն՝ ինչպիսի՞ն եք տեսնում Արցախի հիմնախնդրի լուծումը։ Բանակցային սեղանին առկա  մոտեցումները որքանո՞վ են ընդունելի Արցախի և Ձեզ համար, թե գուցե այլ տարբերակ եք առաջ քաշելու։

-Ինձ թվում է, որ այսօր սեղանին որևէ վերջնական, քիչ թե շատ ընդունելի տարբերակ չկա։

Փուլային տարբերակը մենք վաղուց մերժել ենք, և չեմ կարծում, որ այսօր այն վերակենդանացնելու  կարիք կա։ Ինձ համար կարգավորման բանաձևը մոտավորապես այսպիսին է՝  մեզ համար այսօրվա Արցախի Հանրապետության  կարգավիճակը և անվտանգության բաղադրիչների առկա համակարգը  նվազագույնն են, որ կարող են ապահովել Արցախում ապրող հայ  ժողովրդի բնական գործունեությունը։ Դրանից պակաս որևէ բան լինել չի կարող։ Մենք չենք կարող անվտանգության հարցերում գնալ որևէ զիջման, որովհետև դա մեզ համար գոյության, կյանքի իրավունքի հարց է։ Ինչ մնում է հաջորդ էտապներին, կարծում եմ, որ մենք Արցախի Հանրապետության  անկախության միջազգային ճանաչման ճանապարհով պետք է կարողանանք հասնել նաև միասնական մեկ հայկական պետության ստեղծմանը։

-Իսկ Ձեր կարծիքով՝ մարտի 31-ին ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կկայանա՞ն։ Արդյո՞ք տեսնում եք համապատասխան  նախադրյալներ։ Մյուս թեկնածուները երբեմն-երբեմն ահազանգ են հնչեցնում ընտրակաշառքների կամ խոստումներով կաշառելու դեպքերի մասին։

-Մենք էլ ենք ստանում այդպիսի ահազանգեր, որ տարբեր քաղաքական ուժեր օգտագործում են ոչ օրինական միջոցներ։ Մենք փորձում ենք դրանք ուղղորդել դեպի պետական համապատասխան  կառույցները,  որոնց գործառույթների մեջ է հենց այդ խնդիրներով զբաղվելը։ Ես կարծում եմ, որ  այդպիսի խոսակցությունները հուշում են, որ նման փորձեր կան, բայց Արցախում ազատ, արդար ընտրությունների անցկացումը միայն մեկ կուսակցության կամ մեկ կառույցի  խնդիր և նպատակ չէ։ Բոլորս  պետք է ձգտենք, որ այս ընտրությունները չստվերվեն ոչ օրինական միջոցներով, որովհետև ընտրությունների արդյունքների ամփոփումը բոլորիս համար հավասարաչափ կարող է օգտակար լինել նույն քարոզարշավին օգտագործվող քաղաքական նպատակներն առաջ տանելու համար։  Եթե մենք ունեցանք հակառակ միջավայր, այսինքն ոչ օրինական և խախտումներով նախընտրական արշավի անցկացում, դա  հավասարապես բոլորին է  վնասելու է։

Կարծում եմ, որ ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման համար նախադրյալներ կան։ Մենք  իրավական հիմնավորումների առումով նոր ընտրական օրենսգիրք ենք ընդունել, մարդկանց բացատրում ենք  ընտրությունների նշանակությունը և ընտրությունների օրն ապահովվելու է  մարդկանց ազատ կամարտահայտության իրավունքը։  Ինձ  թվում է, որ նախադրյալների առումով պակաս չկա։ Իսկ  ամենօրյա մեր գործունեությունում  մենք պետք է հիշենք, որ միայն անձերի խնդիր չէ, խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետության հեղինակությանը։

 

 

 

 

 

Արցախ նախագահական ընտրություններ խմբագրի ընտրանի հարցազրույց Աշոտ Ղուլյան

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին