f

Անկախ

Սպորտում կարանտին է՝ անորոշ ժամանակով


Կորոնավիրուսով վարակվածների աշխարհագրությունն օր օրի ընդլայնվում է.  վարակվածների թիվը հասել է շուրջ 382.000-ի:

Պարզ է, որ նման դինամիկայի պայմաններում վիրուսի զարգացումը պետք է ազդի նաև սպորտի վրա:

Այսպիսով՝ մարզական կյանքը ևս անմասն չմնաց կորոնավիրուսից: 2020-ը պատմության մեջ պետք է մտներ որպես մարզական իրադարձություններով ու էմոցիաներով հարուստ, հագեցած ու գունեղ տարի: Սակայն կորոնավիրուսը խառնեց բոլոր խաղաթղթերը. այս ամենից անմասն չմնացին մարզիկները, մարզիչները, մրցաշարերը, երկրպագուները:  

Կարճ ժամանակահատվածում, կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ, մեկը մյուսի հետևից հետաձգվեցին խոշորագույն մարզական իրադարձությունները՝ հօդս ցնդեցնելով երկրպագուների սպասումները:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անորոշ ժամանակով մեկը մյուսի հետևից հետաձգվեցին բոլոր մրցաշարերը, ֆուտբոլային առաջնություններն ու գավաթների խաղարկությունները: Բայց և այնպես, երկրպագուներն անհամբեր սպասում էին միջազգային կառույցների կողմից 2 կարևորագույն միջոցառումների՝ Եվրո-2020-ի և Տոկիո-2020-ի անցկացման վերաբերյալ որոշումների կայացմանը, որոնք սպասեցնել չտվեցին:

Եվրո 2020-ը հետաձգվեց

Մարտի 17-ին ֆուտբոլասերներին հայտնի դարձավ, որ Եվրո-2020 հետաձգվում է 1 տարով:  Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը պետք է անցկացվեր  Հին աշխարհամասի 12 երկրների 12 քաղաքներում:  

 

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը տեսակոնֆերանս  անցկացրեց ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո գործող 55 ազգային ֆեդերացիաների, ակումբների ղեկավարների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում և  հայտարարվեց կորոնավիրուսի պանդեմիայի  զարգացման անկանխատեսելիության պատճառով Եվրո 2020-ի եզրափակիչ մրցաշարի՝ մեկ տարով հետաձգման մասին:  

Չեֆերինն իր ելույթում մասնավորապես նշեց. «Մենք բոլորս գիտենք, որ այս սարսափելի վիրուսը  կյանքն ամբողջովին անհնար է դարձրել: Այժմ մենք պետք է մտածենք երկրպագուների և խաղացողների առողջության մասին: Եվ, իհարկե, մենք պետք է մտածենք հենց ֆուտբոլի մասին: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք հետաձգել Եվրո-2020-ը»:

Եվրոպայի առաջնությունը կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը:  

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդմամբ՝ հետաձգվել են չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչները, սակայն անցկացման հստակ ժամկետները դեռևս  հայտնի չեն:

Տոկիո-2020-ը ևս հետաձգվում է

Ավստրալիան և Կանադան օրեր առաջ հայտարարեցին, որ չեն մասնակցի оլիմպիական խաղերին, եթե ՄՕԿ-ը որոշում չընդունի խաղերը հետաձգելու վերաբերյալ:

 

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ընդունեց Ճապոնիայի իշխանությունների և օլիմպիական խաղերի կազմկոմիտեի առաջարկը 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը 1 տարով հետաձգելու վերաբերյալ:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի առաջարկով՝ օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Օլիմպիական խաղերը նախատեսված էին անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Իրադարձությունների նման զարգացումները հաշվի չառնելով՝ կարանտինի ընթացքում պևոֆեսիոնալ մարզիկները տեղադրում են տեսաձայնագրություններ իրենց պարապմունքներից՝ ցույց տալով, որ նույնիսկ այդ պայմաններում ջանասիրաբար մարզվում են՝ մարզավիճակը չկորցնելու և հարկ եղած դեպքում պայքարի մեջ մտնելու համար:

Ստեղծված իրավիճակին ըմբռնումով են մոտենում  տարբեր մարզաձևերի Հայաստանի հավաքականների  մարզիչները՝ խստորեն հետևելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված արտակարգ միջոցառումներին, քանի որ առաջնայինը  քաղաքացիների և, մասնավորապես, մարզիկների առողջությունն է: Մարզիչները «արտակարգ» ծրագրեր են մշակել. քանի որ արգելվում են մարդկային կուտակումները իրենք մարզումները կազմակերպում են հեռահար եղանակով՝ հավաքականի յուրաքանչյուր անդամի տալով անհատական հանձնարարություն՝ ֆիզիկական  պատրաստականությունը բարձր պահելու նպատակով:

Մնում է հավատալ և սպասել, որ  կորոնավիրուսը որոշ ժամանակ անց կսկսի նահանջել և աշխարհը գոնե մասամբ կվերադառնա իր նախկին ընթացքներին ու ամեն բան, այդ թվում նաև մարզական կյանքը կվերականգնվի և երկրպագուներն էլ հնարավորություն կունենան հետևելու սիրելի մարզիկների, թիմերի ու ակումբների ելույթներին՝ վայելելով սպորտի մատուցած գեղեցիկ պահերն ու հաղթանակի բերկրանքը:

Սպորտ Օլիմպիական խաղեր Տոկիո-2020 ՈՒԵՖԱ ՄՕԿ խմբագրի ընտրանի ՄՕԿ ՄՕԿ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին