Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով:
Ճապոնիայի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել՝ խաղերը մեկ տարով հետաձգելու:
32-րդ ամառային օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք պետք է մեկնարկեին 2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ին:
Խաղերը հետաձգվեցին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: