Մոնղոլիայի հարավ-արևմտյան մասում 5.1 մագնիտուտով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Այդ մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական միասնական ծառայության տեղական մասնաճյուղին: Գրում է Gazeta.ru-ն։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 01.48-ին, Չինաստանի Համի քաղաքից 433 կմ հեռավորության վրա:
Ինչպես գիտությունների ակադեմիայից հստակեցրել են, երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում MSK-64 սանդղակով կազմել է 6,5 բալ:
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և տուժածների մասին տեղեկությունը բացակայում է։