f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Շաբաթվա սկզբին Հայաստանում COVID 19 կորոնավիրուսով 30 վարակված կար Հայաստանում, շաբաթվա վերջին՝ 190, 2 ապաքինված և 11 թոքաբորբ: Վարակվածների մեծ մասը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի և այսպես կոչված «արտադրամասի» հետ: Վերջինիս անունը պաշտոնական տվյալներում չէր նշվում: Ոչ պաշտոնական տեղեկություններից հայտնի դարձավ, որ տվյալ արտադրամասը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին, արտադրամասի աշխատողներին վարակել էր Իտալիայից ժամանած մասնագետը:  

Չորեքշաբթի Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստատեսության «Հեռանկար» ծրագրին պատմեց, թե ինչպես է Շենգավիթում գործող արտադրամաս ներխուժել կորոնավիրուսը: Իտալացի հրահանգիչը ժամանել է, առողջապահության նախարարության հսկողության տակ է եղել,  բայց ջերմիջեցնող դեղերով թաքցրել է իր իրական վիճակը, 1-2 օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել է Հայաստանից: Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպես կարող է մարդը վերահսկողության տակ լինել, եթե կարողանում է թաքցնել իր վիճակը:

Մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց: Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների համակարգող պարետ նշանակվեց առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա հրամանով արգելվեց 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան: Սահմանվեց նաև, որ արտասահմանից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Ամբողջ երկրում արգելվեցին հանրային միջոցառումները, հավաքները և գործադուլները, կրոնական, ծիսական, մարզական, մշակութային, կրթական միջոցառումները, համերգները, ցուցահանդեսները, թատերական ներկայացումները: Նաև տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ ծննդյան, հարսանյաց կամ նշանադրության,թաղման միջոցառումները:  

Մարտի 22-ից էլ  արգելվեցին տնտեսական գործունեության որոշ տեսակներ. առևտրի կենտրոնները (բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի), բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեությունը, կինոֆիլմերի ցուցադրումը, խաղատները, բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակները:

Մարտի 18-ը Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հայտարարեց համազգային աղոթքի օր: Ժամը 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքը  հեռարձակվեց ուղիղ եթերով:  

Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ գրառում թողեց ֆեյսբուքում. «Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ, Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում: Բայց մենք վստա՞հ ենք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում: Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եվ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի»:

Փաստորեն այսպես  թեթև ու սահուն կասկածի տակ դրվեց ուրիշ երկրների տվյալների արժանահավատությունը, իսկ մեր երկրի սրընթաց աճող թվերը համարվեցին անվտանգ, ընդամենը մեր ազնվության ու թափանցիկության դրսևորում:  

Երեքշաբթի Սահմանադրական դատարանում քննարկվում էր ՀՀ նախագահի կողմից ներկայացված մի շարք օրենքների  որոշ հոդվածների համապատասխանության հարցը Սահմանադրությանը: Նիստի ժամանակ դատավոր  Ֆելիքս Թոխյանը հարց տվեց Ազգային ժողովի ներկայացուցչին. «ԲԴԽ անդամներին չեք նշանակում, Վերաքննիչ պալատի անդամին չեք նշանակում. երկիրն ի՞նչ է անելու, եթե դուք ձեր գործը չեք անում»:  

Իսկ երկրորդ նախագահի գործով դատական նիստը չկայացավ, հայտարարվեց, որ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն առողջական խնդիրներ ունի: Այդ նիստում նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը իրենց անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը  փոխարինելու միջնորդություն էին ներկայացնելու դատարանին։  

Հինգշաբթի  ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն,  ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն էլ՝  ոստիկանապետ։  

Նույն օրը Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով քաղաքապետարանի թերի աշխատանքներին, բավական դիպուկ և պատկերավոր նկարագրեց իրավիճակը. «Խոստանում ենք, որ կանաչապատելու ենք, չենք անում, խոստանում ենք, որ ոռոգման ցանց ենք փոխելու, չենք անում, խոստանում ենք՝ տուրիզմն ենք զարգացնելու, չենք անում, այս գումարը կուտակվում է, հետո խոստանում ենք 500 վերելակ ենք փոխելու»...  

Իսկ հաջորդ օրը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարեց, որ պետական կառավարման փորձ ու գիտելիք ունեցող կուսակցականներն ու մասնագետները վերլուծում և առաջարկներ են մշակում ստեղծված իրավիճակում պետական պաշտպանության և այլ ոլորտների համար:

Կառավարությունը, որպես հակաճգնաժամային միջոց, 150 միլիարդ դրամի չափով աջակցություն հատկացրեց, սակայն  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ այսօր չպետք է սահամանփակվենք զուտ հակաճգնաժամային միջոցառումներով։ 

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն էլ հայտարարեց, որ Կենտրոնական բանկն այսօր ունի բավականին բարձր միջազգային պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ, որ կարողանա ապահովել արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից: Եվ հիշեցրեց, որ գլխավոր դրամատունը 2014-ին շատ հաջող դուրս եկավ շատ ավելի վատ վիճակից:

Հայտնի դարձավ նաև, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցների: «Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերությունները սկսեցին տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովելու ծրագիրը:  

 

Հասարակություն կորոնավիրուս անցնող շաբաթ

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Երբեք չմտածենք, որ ամեն ինչ արդեն հետեւում է. նախարար
Կորոնավիրուսով վարակվածներից 146-ն ունի թոքաբորբ, ծանր վիճակում է գտնվում 35 մարդ, 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է.Թորոսյան
Համավարակով պայմանավորված՝ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող կալանավորն ազատ արձակվեց
Մեկնարկել են ոռոգման համակարգերի մաքրման եւ վերանորոգման աշխատանքները
Հայաստանից ծխախոտի եւ կարտոֆիլի արտահանման սահմանափակում չկա. փոխնախարար
Ապրիլի 6-ի լուսադեմին ՀՀ ժամանած ուղեւորները «Զվարթնոց»-ից ԱԻՆ ավտոբուսներով մեկուսացման վայրեր են տեղափոխվել
ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
Այսօր ճիշտ ժամը 10-ին ջրանջատվեց «Գառնի-Երևան» ջրատարի 40 կմ-անոց խողովակաշարը
Բոլոր ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է իմ ուշադրության կենտրոնում. Փաշինյան
Արցախի առևտրային օբյեկտներում արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն
Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում են դեսպան Վարդան Տողանյանը. նկարներ
Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային ժողովի հանձնաժողով` լսումների
Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորված 20-ամյա զինծառայողն այս պահին տեղափոխվում է Երևան
ՀՀ քաղաքացին՝ կորոնավիրուսի և գազի գնի արանքում. Թևանյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գործում է թեժ գծի ևս մեկ հեռախոսահամար
Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 173 վարակակիր. մարզպետ
Կորոնավիրուսի վարակի տարածման ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել
Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 5 դեպք. մարզպետ
Դանակահարություն Նորք-Մարաշում. տեղի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը
Երեխաների պատվաստումները կատարվում են առանձնացված սենյակներում. Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն
2019թ. 31.6%-ով ավելացել է առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը. ամփոփում
Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միությունը» գումար է նվիրաբերել Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին
Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
ԱԻՆ հոգեբաններն աջակցություն են ցուցաբերել 347 քաղաքացու
Ավելին
Ավելին