f

Անկախ

Տնտեսական գործունեության սահմանափակումները չեն տարածվում սրճարանների վրա. փոխնախարար


ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն, Հայաստանի ողջ տարածքում կարգելվեն առևտրի իրականացման վայրերում տնտեսական գործունեության որոշ տեսակները՝ բացառությամբ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների, մարտի 23-ի ասուլիսի ժամանակ  ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով պարզաբանումներ տնտեսական գործունեության որոշ տեսակների վրա տարածվող սահմանափակումների վերաբերյալ։

«Միևնույն ժամանակ, սահմանափակումները կգործեն  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում բարերի, խմիչքների մատուցման համանման կետերի գործունեության վրա, կինոների և տեսաֆիլմերի ցուցադրման ակումբների նկատմամբ, շահումով խաղերի կազմակերպման գործունեության վրա։ Սահմանափակումներ կմտցվեն նաև սպորտի, զվարճությունների և հանգստի կազմակերպման բնագավառում»,- նշեց Էկոնոմիկայի փոխնախարարը։

Սիմոնյանի խոսքով՝ սահմանափակումները կտարածվեն նաև անհատական այլ ծառայությունների տնտեսական գործունեության վրա, բացառությամբ թաղումների կազմակերպման և համանման ծառայությունների։
«Տնտեսական գործունեության դասակարգիչների ամբողջ ցանկին կարող եք ծանոթանալ Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի հրամանով հաստատված գործունեության դասակարգիչների ցանկին, որտեղ մեր նախարարության կայքէջում նշված են առանձին պարզաբանմամբ այն սահմանափակումները և դրանցից բխող բացառությունները: Մասնավորապես, իմ կողմից թվարկված սահմանափակումներից բացառություններ կարվեն, օրինակ՝ սրճարանների գործունեությանը։ Սահմանափակումը չի տարածվի սրճարանների գործունեության վրա։

Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված սահմանափակումներից բացառություններ կկազմեն համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերը և վիճակախաղերը։ Միևնույն ժամանակ, բացի սրճարաններից, սահմանափակումները չեն տարածվի շարժական կետերի խմիչքների, ըմպելիքների վաճառքի վրա»,- տեղեկացրեց փոխնախարարը։

«էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է տրամադրել ցանկացած տեսակի պարզաբանում տնտեսավարողներին իրենց գործունեության հետ կապված՝ արդյո՞ք նրանց գործունեությունը գտնվում է ժամանակավոր սահմանափակման մեջ, թե ոչ։

Բացի այդ, տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությունների այս պահին գործող ցանկը հնարավոր է, որ ընդլայնվի։

Սահմանափակումները կգործեն մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, բայց չի բացառվում, որ կարող են և ավելի շուտ դադարեցվել»,- եզրափակեց Սիմոնյանը։

արտակարգ դրություն Վարոս Սիմոնյան ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն խմբագրի ընտրանի

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին