f

Անկախ

Մի քանի անհայտով հավասարումը՝ կորոնավիրուս. ինչ էպետք անել


Կորոնավիրուսի տարածման հետ կապված աշխարհը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած։ Ուշագրավն այն է, որ արևմտյան դեմոկրատիաներն են առավել խոցելի դարձել։

Ճակատագրի դառը հեգնանքն այն է, որ Ֆրենսիս Ֆուկույամայի նկարագրած պատմության ավարտի և վերջին մարդու թեզը բումերանգի էֆեկտով է աշխատում Արևմուտքի համար։

Եվրոպայի մայրամուտի առումով մենք հիմա ականատեսն ենք դառնում Օսվալդ Շպենգլերի նկարագրածի ամենադաժան դրսևորումներին՝ Արևմուտքը ֆիզիկական նահանջ է գրանցում (այս թեմայով առանձին վերլուծություն կներկայացնեմ)։

Իտալիան արդեն մտել է սև շրջանի մեջ ու վերջը չի երևում։ Ֆրանսիան ու Գերմանիան անում են ամեն ինչ, որպեսզի Իտալիայի չվերածվեն։ Բելգիան, Հոլանդիան և բարեկեցության մյուս էտալոնները ծանր վիճակի մեջ են։ Նույնը ԱՄՆ–ը։

Կորոնավիրուսը մի քանի անհայտով հավասարում է առաջարկել ամբողջ աշխարհին։ Այդ անհայտներն են.

1. Աշխարհի որևէ պետություն չի կարողանում ստույգ իմանալ վարակվածների թիվը։ Գործ ունենք ուշացած վիճակագրության հետ, ինչն օբյեկտիվ է։

Երբ կառավարությունը կարծում է, որ վարակը կարող է տարածվել, այն արդեն տարածված է լինում։ Երբ սկսում է հաշվել թվերը, դրանք արդեն հին են լինում։

2. Հայտնի չէ, թե երբ կանցնի այս ամենը։ Հայտնի չէ, թե որ երկրում երբ կլինի պիկի փուլը և հայտնի չէ, թե վիրուսի ինչպիսի մուտացիաներ կարող են լինել։ Առայժմ երկու տիպի մուտացիա է արձանագրվել։ Ինչ կլինի հետո, հայտնի չէ։

Ասում են, որ օրերը տաքանալուն պես վիրուսը կանցնի։ Հուսանք։

3. Առայժմ հայտնաբերված չէ հակավիրուսային միջոցը։ Կառավարությունների գործն այժմ պիկեր թույլ չտալն ու ժամանակ ձգելն է։ Ժամանակը ձգեն մինչև դեղը գտնելը։

Չորս երկիր են մտել մրցավազքի մեջ վիրուսի դեմ դեղամիջոցը գտնելու համար՝ Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Գերմանիա։

Ռուսաստանը հայտարարեց, որ առաջ է անցել, բայց դա ավելի շուտ հայտարարություն էր տեղեկատվական դաշտում առաջնորդությունը ստանձնելու նպատակով։

Մասնագետները պնդում են, որ կես տարուց մինչև մեկ տարի կպահանջվի հակաթույնը գտնելու համար։

Կորոնավիրուսի հարցում էլի անհայտներ կան, բայց այսքանի թվարկումն էլ հերիք է, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչպիսի անտեսանելի թշնամու հետ գործ ունենք։

Կան նաև հայտնի բաներ։

1. Հայտնի է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում, երբ արդեն տարածվածություն և օջախներ կան, լավագույն օրինակը ցույց են տվել Հարավային Կորեան և Չինաստանը։ Նրանց փորձը պետք է մենք անպայման վերցնենք։

Դրա համար անհրաժեշտ է երկու բան անել՝

ա) անցնել կոշտ կարանտինի վիրուսի հնարավոր կրողների շրջանում (դա մինչև 5.000 մարդու կարող է վերաբերել),

բ) կիրառել լայնամասշտաբ թեստավորում (մինչև 15.000 հոգու հաշվարկով)։

Եթե այս քայլերը մեզ մոտ չարվեն, ապա ռիսկերի կառավարումը ձեռքներիցս կարող ենք բաց թողնել։ Ավելի լավ է երկու շաբաթ լարվենք, քան հետո ամիսներով տառապենք։ Ընդ որում՝ բոլոր առումներով։

2. Հայտնի է, որ տնտեսությունները տուժում են և տուժելու են։ Մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի առաջին անհրաժեշտության ապրանքների անխափան մատակարարումն ապահովելն ու ֆինանսական համակարգի փլուզում թույլ չտալը։

Իշխանությունն անհապաղ պետք է հետևյալ գործողություններն իրականացնի՝

ա) հրաժարվի բանկային գաղտնիքը վերացնող օրենսդրական նախաձեռնությունից,

բ) հրաժարվի առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումից (սա ոչ միայն տնտեսական ճիշտ մեսիջ կլինի, այլ նաև կբերի հասարակական լարված մթնոլորտի թուլացմանը)։

գ) կազմի վատագույն սցենարի դեպքում գործողությունների պլան՝ կտրոնային համակարգի ներդրումից մինչև մատակարարումների լոգիստիկ սխեմաներ (ես չեմ պնդում, թե դրան կհասնենք, ես ուզում եմ, որ մենք վատագույնին պատրաստվենք, որ «չէպէ»–ի դեպքում հախուռն գործողությունների չգնանք ու կոտրած տաշտակի առաջ չհայտնվենք)։

դ) հայտարարի, որ հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար հետագայում կոմպենսացնող քայլերի և օրենսդրական նախաձեռնությունների է գնալու, սակայն կոնկրետ թվերը կներկայացվեն հետճգնաժամային փուլում՝ համապատասխան հաշվարկներից հետո (հիմա թվեր խոստանալը խելամիտ և իրատեսական չէ)։

Ինչ վերաբերում է հասարական մթնոլորտին։

Մեզ հիմա հանրային համերաշխություն, այլ ոչ թե թշնամանքի ավելացում է պետք։ Հատկապես, որ չգիտենք, թե ինչքան է այս վիճակը տևելու։

Իշխանությունը պետք է գնա քաղաքական հետապնդումները դադարեցնելու ճանապարհով։ Դա նույնպես կնպաստի լարվածությունը հանելուն և վիրուսային չարիքի դեմ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելուն։

Կորոնավիրուսից հետո կյանք, իհա՛րկե, կա, բայց այդ կյանքը պետք է համապատասխան որակ ունենա։

Չհապաղենք, որ հաղթենք։

 

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Հայաստան նոր կորոնավիրուս Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Կորոնավիրուսի Արցախում հայտնվելը վտանգելու է նաև մեր բանակը...
Եթե ես ունենայի ձայնի իրավունք, առանց վարանելու իմ ձայնը կտայի Արցախի հերոս ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ.Կարինե Նալչաջյան
Ինչ պարտադիր էր Արցախի նախագահական ընտրություններին Արցախ գործուղել 581 հոգու
Ռոբերտ Քոչարյանի Ուղերձը Արցախի Հանրապետության Ժողովրդին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պենդերեցկիների ընտանիքին
Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն
Արցախի նախագահը պետք է լինի ինքնուրույն և ներկայացնի արցախցիներին.Վիտալի Բալասանյան
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի
Մեր հա՛լ, քո հավե՛ս...Լիլիթ Պողոսյան
Տարօրինակ զույգեր
Ուրբաթ մարտի 27-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Աբբաս Բեդախշան Զոհուրիին
Դեռ ուշ չէ սանձել ‹‹հրեշին››.Խոսրով Հարությունյան
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ
ՄԱԿ-ը 250000 բժշկական դիմակ կփոխանցի Նյու Յորքին
ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են ներկայացրել
Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 407 է. Փաշինյանը նոր տվյալներ է ներկայացրել
Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»
Թոքաբորբով 13 պացիենտից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ
COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 621 հազարին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Ավելին
Ավելին