Իշխանամերձ մի շարք լրատվամիջոցներ եւ օգտատերեր փորձում են կոսնպիրոլոգիական տեսություններ տարածել, թե կորոնավիրուսն այնքան վտանգավոր չէ, որքան այն ներկայացվում է։ Ավելին, նրանք փորձում են այս ամենի մեջ տեսնել լրատվամիջոցների "շահավետ" բիզնեսը, պնդելով, թե նրանք են խթանում իրեվիճակը, քանի որ կորոնավիրուսային խուճապի ժամանակ մեծանում են լրատվամիջոցների դիտումները, եւ ըստ այդմ՝ նրանց շահույթները։
Իսկապես, այժմ մարդիկ անընդհատ տեղեկատվություն են փնտրում եւ հաճախ են դիմում լրատվամիջոցներին, ինչը մեծացնում է նրանց դիտումները։ Դրան նպաստում է նաեւ կարանտինը եւ մարդկանց մեկուսացումը։
Սակայն այս "գիտունիկները" չեն հասկանում, կամ գիտակցաբար անտեսում են այն փաստը, որ համաճարակը էապես հարվածել են բիզնեսներին եւ կտրուկ նվազեցրել գովազդները, ինչի հետեւանքով մեդիայի շահույթները՝ չնայած դիտումների աճին, կտրուկ նվազել են։
Իսկ նման ելույթները պարզապես գործող իշխանությունների տրամաբանության մեջ են, ով համաճարակի դեմ պայքարը ստորադասում է խուճապի դեմ պայքարին։
"Գիտունիկները" չեն հասկանում, որ համաճարակը էապես հարվածել են բիզնեսներին եւ կտրուկ նվազեցրել գովազդները
Կարդացեք նաև
- Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
- ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ
- Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում