Բուդդիստների հոգևոր առաջնորդ Դալայ-լաման, նախազգուշական նկատառումներից ելնելով, կարանտինացված է։ Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալոթւյունը՝ հղում անելով նրա ներկայացուցչին: Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես պատմել է Ռուսաստանում, ԱՊՀ-ի երկրներում և Մոնղոլիայում Դալայ-լամայի ներկայացուցիչ Կալմիկիայի գերագույն լամա Տելո Տուլկու Ռինպոչեն, այս տարվա հունվարից ի վեր COVID-19 կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով Դալայ-Լաման հետաձգել է իր մասնակցությամբ բոլոր իրադարձությունները և հանդիպումները:
Հիշեցնենք, որ Դալայ-լաման այժմ 84 տարեկան է:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: