f

Անկախ

Մարտի 1-ի ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակներում


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն, ի պատասխան Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ հարցման,նշել է, որ ըստ իրենց քաղաքականության՝ մեկնաբանություններ չեն տալիս գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի վերաբերյալ և խստիվ դատապարտում են անհատների կամ կազմակերպությունների կողմից գաղտնի տեղեկությունների միտումնավոր ու չթույլատրված հրապարակումը, որը կարող է ռիսկեր ստեղծել մարդկանց կյանքի համար և վտանգել իրենց ազգային անվտանգությունը։

Փաստորեն, ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով վիկիլիքսյան գաղտնազերծված տեղեկատվությունը, ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է դիրքորոշում, որը լիովին հասկանալի և ընդունելի է։ Մենք կիսում ենք դեսպանատան մոտեցումը, որ շուրջ 12 տարի առաջ Վիկիլիքսի կողմից պետական և գաղտնի փաստաթղթերիհրապարակումը անթույլատրելի էր, քանի որ այն վտանգում է մարդու կյանքը և ազգային անվտանգությունը։

Մենք էլ ենք կարծում, որ ՀՔԾ պետը 2018թ. օգոստոսի 3-ին հանրային հեռուստաընկերությամբ եթերի ժամանակ, որպես Արմեն Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հիմք Վիկիլիքսի տվյալները ներկայացնելիս, պետք է առաջնորդվեր նույն սկզբունքով։ Առավել ևս որ հարուցվող քրեական գործի պարագայում լրացել էին վաղեմության ժամկետները։ Երևի հիշում եք նաև, թե ինչպիսի ջանասիրությամբ էր այդ լուրը ազդարարվում հանրայինի եթերում։

Անթույլատրելի է Վիկիլիքսի տվյալները քրեկան գործի հիմքում դնելու հանգամանքը։ Գաղտազերծված տվյալները կարող էին դառնալ քննարկման առարկա բացահայտված խնդիրները վերհանելու և հետագայում նմանատիպ զարգացումները կանխելու, ճիշտ հետևություններ անելու, բայց ոչ երբեք մարդու դեմ օգտագործելու, նրա իրավունքները այդկերպ ոտնահարելու համար։

Լիովին հասկանալի է ԱՄՆ դիրքորոշումն իրենց պետության անվտանգության առումով։ Նույնը մեզ է վերաբերում։ Մենք Վիկիլիքսի միջոցով ենք իմանում, որ մինչև մարտի  մեկի ողբերգությունը, մենք ունեինք բացառիկ հնարավորություն խուսափել բախումներից, որամերիկյան կողմը շատ օպերատիվ ստանձնել է միջնորդական առաքելություն, իսկ Քոչարյանը դրսևորել է վճռականություն՝ ամեն կերպ խուսափել բախումներից, երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ, և որն ըստ էության կասկածի տակ է դնում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։

Մեր երկրի ազգային անվտանգությունը պահանջում է մարտի 1-ի ողբերգությունը չսահմանափակել մեկ քրեական գործի շրջանակներում, այսպես մենք բաց ենք թողնում ավելի լուրջ խնդիրներ։ Վիկիլիքսի հրապարակումներում գաղտնազերծվող տեղեկատվությունը, որպես երրորդ կողմ, որպես երրորդ հայացք, մարտի 1-ը ծնող ավելի խորքային պատճառներ է բացահայտում, որը վստահաբար այս քրեական գործի շրջանակներից դուրս է։ Մեր ազգային անվտանգությունն է պահանջում գտնել դրանց դիմակայելու երաշխիքները, դրանով իսկ կանխել երբևէ կրկնվելու հնարավորությունը։ 

 

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Էլինար Վարդանյան Մարտի 1

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին