Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերի կրակն արդեն իսկ Ճապոնիայիում է:
Հատուկ օլիմպիական կրակի համար նախատեսված օդանավը վայրէջք է կատարել Տոհոկո մարզում, որը Ճապոնիայի հյուսիսային հատվածում է: Այն օդանավից վերցրել են օլիմպիական մեդալակիրներ ձյուդոիստ Տադահիրո Նոմուրան և ըմբիշ Յոսիդա Սաորին:
32-րդ ամառային օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում էսակուրայի ծաղիկ: