Լոնդոնի «Արսենալը» դեմ չէ վաճառելու Հայաստանի հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը:
Daily Express-ի հաղորդմամբ՝ երկու ակումբները` «Ռոման» և «Արսենալը», շարունակում են բանակցությունները: Իտալական ակումբի ղեկավարությունը նպատակ ունի ձեռք բերելու հայ կիսապաշտպանին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի մեկնարկից մեկ տարվա վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», որի կազմում մասնակցել է 17 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է 3 գոլային փոխանցման հեիղնակ: