Հայաստանի Աշոտ Անաստասյանի անվան արագ շախմատի չեմպիոնը Հայկ Մարտիրոսյանն է:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երկօրյա պայքարից հետո ավարտված առաջնությունում Մարտիրոսյանը հավաքեց 7,5 միավոր: Երկրորդ տեղում 7 միավորով Արթուր Դավթյան է, իսկ եռյակը եզրափակել է Զավեն Անդրիասյանը` 6,5 միավորով:
Հայաստանի առաջնության մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում էր 1,2 միլիոն դրամ: Արագ շախմատի չեմպիոնը ստացավ 300 հազար դրամ: