South China Morning Post պարբերականի փոխանցմամբ՝ Հոնկոնգում միակ շունը, որի մոտ հաստատել էր կորոնավիրուսով վարակումը, բուժվելուց և տուն վերադառնալուց հետո սատկել է։ Գրում է Gazeta.ru-ն։
«Դեպարտամենտը շան տիրոջից տեղեկացել է, որ նա սատկել է մարտի 16-ին: Շան տերն ասել է, որ չի ցանկանում դիահերձման միջոցով պարզել պատճառը», - հայտնում է լրատվամիջոցը:
Հոնկոնգում փետրվարի վերջին բժիշկները կարանտինացրեցին 17-ամյա պոմերանյան շպիցին, որի անալիզները հաստատեցին կորոնավիրուսը:
Շունը հիվանդացել էր առանց ախտանշանների: ԱՀԿ-ն հայտարարեց, որ ուսումնասիրում է կենդանու մոտ վիրուսի առաջին դեպքը: Ենթադրվում էր, որ սեփականատերը վարակել է ընտանի կենդանուն: