Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
Առաջին տուրում հաղթանակ տոնեցին Չինաստանից Վանգ Հաոն և ռուս Յան Նեպոմնյաշչին: Միավոր կիսեցին Լագրավ-Կարուանա, Գրիշչուկ-Ալեքսեենկո զույգերը:
Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Նշենք, որ կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջավոբը և նրա փոխարեն մրցաշարում ընդգրվել է Վաշիե-Լագրավը: Մրցաշարը կավարտվի ապրիլի 5-ին: