Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարը` «Ռոլան Գարոսը», հետաձգվել է:
Ֆրանսիայի բաց առաջնությունը պետք է անցկացվեր մայիսի 24-ից հուլիսն ընկած ժամանակահատվածում, սակայն այն կկայանա աշնանը` ըստ նախնական որոշման` հոկտեմբերին:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել են նաև թենիսի գրեթե բոլոր միջազգային մրցաշարերը: