f

Անկախ

«Պոլիտէկոնոմիայի» տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի դիտարկումները. Անցյալ տարվա շինարարությունը՝ թվերով


Արտակարգ դրությունը հարկավ բավարար ազատ ժամանակ կապահովի տնտեսական առանձին խնդիրներ դիտարկելու համար: Իհարկե, հիմա ամենափնտրվածը համաճարակի ազդեցության մասին կանխատեսումներն են: Սակայն մեր տնտեսության պարագային դեռևս վաղ է նման վերլուծությունների համար: Հետևաբար կարելի է դիտարկել 2019-ի տնտեսական ցուցանիշները:

Օրինակ, շինարարության մասին հայտարարվել է, որ անցած տարի աճը կազմել է 4.6 տոկոս: Իսկ շինմոնտաժային աշխատանքերի աճի ցուցանիշը մի փոքր ավելի պակաս է` 4.1 տոկոս:

Նախ շինարարության ֆինանսական աղբյուրների մասին: 2019թ․ պետբյուջետային միջոցների ֆինանսավորման ծավալն ավելացել է 8.9 տոկոսով: Բայց նախորդ տարվա համեմատ աճի տեմպի նվազումը համարյա մեկ տոկոս է կազմել: 2019թ․ նվազել է միջազգային վարկերի հաշվին կատարվող շինարարության ծավալը՝ 4.4 տոկոսի չափով: 2018-ին այս ցուցանիշը հակառակը` 14.1 տոկոս աճ էր գրանցել:

Միջազգային ֆինանսավորման ոլորտի ամենամեծ կրճատումն արձանագրել է Համաշխարհային բանկը: 2019թ․ ՀԲ ֆինանսավորման ծավալը 2018-ի համեմատ պակասել է 35.8 տոկոսով: Սա այն դեպքում, երբ 2018-ին հակառակ՝ 144.9 տոկոսանոց աճ էր արձանագրվել: Միջազգային վարկավորմամբ կատարվող շինարարության ծավալի աճ վերջին երկու տարիներին ապահովվել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորման հաշվին: 2018-ին աճը 164.7 տոկոս էր, իսկ 2019-ին` 132.7:

Մեր երկրում գործող կազմակերպությունների հաշվին կատարվող շինարարության ծավալը վերջին երկու տարում համարյա նույնական է: Աճը 2018-ին կազմել էր 1.2 տոկոս, 2019-ին՝ 1.4: Լուրջ անկում է արձանագրվել «Հայաստան համահայկական հիմնադրամի» ֆինանսավորմամբ կատարված շինարարություններում: Հիմնադրամի նկատմամբ նոր իշխանությունների հակասական քաղաքականության արդյունքում վերջին երկու տարում հիմնադրամի ամենամյա դրամահավաքը ավելի ու ավելի համեստ արդյունքներ է արձանագրում: Մեղմ ասած: Եւ ահա 2019-ի ընթացքում կատարված շինարությունների հաշվետվությունն արձանագրում է, որ 2018-ի համեմատ 2019-ին հիմնադրամի կատարած շինարարության ծավալը կրճատվել է համարյա կիսով չափ` 49.8 տոկոսով:

Շինարարության ֆինանսավորողների հաջորդ «խումբը» օտարերկրյա ներդրողներն են: Նրանց ֆինանսավորման ծավալը 18-ի հետ համեմատ աճել է մոտ 10.5 տոկոսով: Բայց այս ցուցանիշը դեռ շատ հեռու է 2016-ի տվյալներից: Հեռու է, որովհետև 2018-ին այս ֆինանսավորման խումբը կեսից ավելի` 51.3 տոկոսանոց նվազում էր արձանագրել:

2019-ին աճել է բնակչության ֆինանսավորմամբ կատարված շինարարությունը՝ 6.1 տոկոսի չափով: 2018-ի աճի թիվը 5.4 տոկոս էր:

Ահա սրանք են շինարարության ֆինանսավորման աղբյուրները: Շինարարության հաշվետվության մեջ չի ներկայացվում հետևյալ փաստը՝ վերջին երկու տարում շատ կտրուկ աճել են ներկրվող ցեմենտի ծավալները: Աճել է՝ ի հակադրություն տեղական արտադրության: Եթե մի քանի տարի առաջ տարեկան 3-5 մլն դոլար արժեքի ցեմենտ էր ներկրվում մեր երկիր, ապա վերջին երկու տարիների ցուցանիները սրանք են` 2018թ․՝ 26.4 մլն դոլար, 2019-ին` 27.4 մլն դոլար:

 

Շինարարության ոլորտում արձանագրված մյուս փաստն այն է, որ 2019-ին նվազել է բնակելի շենքերի գործարկումը: Նվազել է 12.7 տոկոսի չափով: Ընդ որում նվազել է համարյա ողջ երկրում: Երևանում բնակելի շենքերի գործարկման ցուցանիշը 2018-ի հետ համեմատ 87.3 տոկոս է: Ամենամեծ անկումն արձանագրվել է Արագածոտնի մարզում` նախորդ 2018-ի համեմատ շահագործվել է 51.1 տոկոս, երկրորդը Տավուշի մարզում՝ 59.9 և ապա Շիրակում` 63.6 տոկոս: Փոխարենը կայուն է մնում վերջին տարիների հաստատուն մի ավանդույթ: Հաստատուն ու տխուր ավանդույթ, որի համաձայն երկրում նվազում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների շինարարությունը (2018-ի համեմատ 2019-ի թիվը 30 տոկոս է) և իսպառ բացակայում է հանրակրթական ուսումնական հաստատությունների շինարարությունը:

 

Արա Գալոյան

 

Տնտեսական մեկնաբան

 

Աղբյուրը՝ politeconomy.org

 

Արա Գալոյան տնտեսություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Դանակահարություն Նորք-Մարաշում. տեղի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը
Երեխաների պատվաստումները կատարվում են առանձնացված սենյակներում. Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն
2019թ. 31.6%-ով ավելացել է առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը. ամփոփում
Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միությունը» գումար է նվիրաբերել Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին
Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
ԱԻՆ հոգեբաններն աջակցություն են ցուցաբերել 347 քաղաքացու
Արտակարգ դրություն օր 22
Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել 475 հանրային վայրերում, սննդի և առևտրային խոշոր կետերում
Պոլսահայ մտավորական Մասիս Քյուրքչյուգիլը կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոցում է
Պետք է խնդրենք մեր բոլոր բեռնափոխադրողներին հաշվի առնեն թե՛ գործող եղանակային պայմանները, թե՛ սահմանափակումները. փոխնախարար
Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստն այսօր չի կայանա
Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չի կայացել
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. Կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր
Արցախի Մարտունու շրջվարչակազմում հրավիրվել է խորհրդակցություն. Օրակարգում կորոնավիրուսի դեմ պայքարն է
Ստեղծել ՀՀ ու Արցախի նախագահների ու վարչապետների խորհուրդ. Հարություն Մեսրոբյան
Երրորդ երկրներից կարտոֆիլի, սոխի, գազարի և այլ ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն
Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կկարողանան իրենց տոների համար չվարձատրվող արձակուրդ վերցնել
Վահագն Վերմիշյանը եւս 2 ամիս կմնա կալանավորված
Հայաստանը ինքնադատաստանի երկիր չի!
Առաջիկա օրերին Հանրապետության տարածքում տեղումները կշարունակվեն. Օդի ջերմաստիճանը կիջնի
Միրոսլավ Քլոզեն կարող է առաջիկայում զբաղեցնել «Բավարիայի» գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը
Ընդամենը 2 պարբերությունից բաղկացած օրինագիծը մշակվել է 780.000 դոլարով դրամաշնորհի շրջանակում՝. Դոյդոյան
Վեց ժամով արգելվել է մի քանի սուպերմարկետի գործունեության ծավալումը. պարետի նոր որոշումը
Երեւանում 2 ոստիկանի մահվան պատճառ դարձած քրեական պատմություններով հարուստ «Ճվճըվ Արոյի» որդին ազատ է արձակվել
Բարձր ջերմություն, հազ, շնչառության դժվարացում. Թեստավորման ենթարկվում են հիվանդությանը բնորոշ այս ախտանշաններով մարդիկ
Ավելին
Ավելին