Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս իբուպրոֆեն և այն պարունակող դեղամիջոցներ ընդունել կորոնավիրուսը բուժելու համար: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՀԿ մամուլի քարտուղար Քրիստիան Լինդմայերի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ մինչ այժմ ապացույցներ չկան, որ իբուպրոֆենը COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքում մեծացնում է մահացության ռիսկը, և փորձագետները ներկայումս ուսումնասիրում են այդ տվյալները:
Այնուամենայնիվ, կազմակերպությունը խորհուրդ է տալիս նախապատվություն պարացետամոլին տալ և ինքնաբուժության դեպքում իբուպրոֆեն չօգտագործել։
Սակայն Լինդմայերը նշել է նաև, որ իբուպրոֆեն կարելի է ընդունել այն դեպքում, եթե այն բժիշկ է նշանակել;
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել;
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: