f

Անկախ

Արտակարգ դրության տրամաբանության մեջ


Երեկվա կառավարության նիստը և դրան հաջորդած ԱԺ նիստը հակասական տպավորություն թողեցին։

Կառավարության անդամներից շատերն անպատրաստ էին, ոմանք իրարամերժ բաներ էին ասում. ակնհայտ էր նախնական դետալային քննարկումների, պատկերացումների, հստակության պակասը։ Հասարակությունն այս նիստերից տեղեկատվական ու գործնական վստահության ուղերձներ էր ակնկալում, սակայն, անկախ նիստերի տևողությունից, բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան, իսկ հնչած հարցերից շատերի հիմքում անձնական PR-ն էր։

Փոխարենը՝ բաց մնացին հարցեր, որոնք պետք է հնչեցվեն, պետք է քննարկման թեմա դառնան։ Մենք պետք է ընդունենք, որ հեղափոխական պրոցեսների արդյունքում, կառավարությունից և ԱԺ-ից դուրս կուտակվել է փորձի և գիտելիքի լուրջ պոտենցիալ։ Մարդկանց, որոնց առաջարկները կարող են արժեքավոր լինել։

Հարցերը շատ են, սակայն ըստ առաջնահերթության այսօր առանձնացնենք երեքը.

1. Էջմիածնի խնդիրը

2. Մեծ թվով քաղաքացիների մեկուսացման քաղաքականության էֆեկտիվությունը։

3. Երկրում դեղորայքի և բժշկական պարագաների պաշարները՝ հակաբիոտիկներ, սպիրտ և այլն։

 

Էջմիածինն այդպես էլ չփակվեց։ Քաղաքի ելքերի և մուտքերի սահմանափակումն այս ձևով չի տալու սպասված արդյունքը։ Ի՞նչ ենք անում մենք. ջերմաչափում ենք և դրանով որոշում քաղաքից դուրս թողնելու հարցը։ Ջերմաչափումը, սակայն շատ փոքր ինֆորմատիվ ցուցանիշ է։ Առողջապահության նախարարն ինքն է ասում, որ հաստատված կորոնավիրուսով հիվանդներից մի զգալի մասի մոտ չկա որևէ ախտանիշ, այդ թվում՝ ջերմություն։ Այդ դեպքում ստացվում է, որ մենք էջմիածնից ազատորեն դուրս ենք թողնում պոտեցիալ հիվանդների և վարակակիրների։ Այս պարագայում գուցե պետք էր Էջմիածնից ընդհանրապես արգելել մուտքերը և ելքերը և կենտրոնանալ քաղաքում համապատասխան ծառայություների կազմակերպման վրա։ Այդ թվում՝ կարիքավորներին սննդի և այլնի ապահովումը։

Հաջորդ խնդիրը հիվանդի հետ շփված անձանց մեկուսացումն է Ծաղկաձորի, Դիլիջանի հյուրանոցներում։ Սա կարող է ընդունելի լինել փոքր կամ կառավարելի քանակների դեպքում։ Բայց հնարավոր է, որ թվերն աճեն ինտենսիվ, ինչպես Եվրոպական մի շարք երկրներում։ Այդ դեպքում այս քաղաքականությունը չի աշխատելու։ Հայաստանում այդքան մեկուսացման ռեսուրս չկա։ Պետությունը պետք է պատրաստ լինի այդ սցենարին։ Իսկ դա նշանակում է՝ մեկուսացում տներում, բայց այս դեպքում պետությունը մեծ ծավալի հրատապ աշխատանք ունի անելու։ Մեծ քանակով մարդկանց աջակցության կարիք է լինելու։ Պետք է պատրաստ լինել այդ սցենարին։

Երրորդ խնդիրը՝ Հայաստանում դեղորայքի պաշարների հարցը։ Չի բացառվում, որ նախորդած ժամանակահատվածում, երբ պետությունը դարձել էր հանրաքվեի գերին, այս հարցը պատշաճ ուշադրության չի արժանացել։ Վտանգներից մեկն այն է, որ դեղ արտահանող երկրները կարող են սկսել փակել գնման հնարավորությունը՝ սեփական շուկաների համար, քանի որ այնտեղ էլ է առաջանալու մեծ պահանջարկ։ Այս հարցում պետք է գործել շատ արագ։  

Այս փուլում ընդհանրապես կարևոր է՝ զերծ մնալ անկարևոր ծախսերից և կենտրոնանալ նման խնդիրների վրա։ Նույն հանրաքվեի համար նախատեսված 7 մլն դոլարը կարելի է շատ ավելի նպատակային օգտագործել։

Երկրում ընդհանուր մթնոլորտի տեսանկյունից հիմա պետության շուրջ  համախմբվելու հրամայական կա։ Պետք է ձեռնպահ լինել օպերատիվ կառավարման մեջ ներգրավված անձանց և մարմիններին տեղի-անտեղի քննադատական ճնշման տակ պահելուց։ Երեկվա նիստը ցույց տվեց, որ կառավարության մեջ կան այս 2 տարում կառավարչական փորձ ձեռք բերած և ունակ մի քանի հոգի։ Հիմա իսկապես չի կարող լինել իշխանություն, ընդդիմություն, սև, սպիտակ և այլ բաժանումներ, թեև չենք կարող վստահ լինել, որ իշխանության մեջ բոլորն են այդպես մտածում։ Այնուամենայնիվ, պետության շուրջ գործնական համախմբումը հրամայական է, և մենք միայն այդպես կարող են դիմակայել ճգնաժամին։ Ամեն ինչ պետք է արվի վստահության վրա, փոխօգնության վրա։

Սա նաև ենթադրում է պետության կողմից լրջության դրսևորում։ Եթե քաղաքացուց պահանջվում է՝ չտարածել ավելորդ և չստուգված տեղեկատվություն, ապա պետության առաջին դեմքերն առավել ևս պետք է զգույշ և զուսպ լինեն։ Կա հարցերի շրջանակ, որ պետք է քննարկվի այսուհետ միայն օպերատիվ կառավարման մարմնի ներսում։ Քաղաքացին այդ քննարկման մասին պետք է տեղեկանա արդեն որոշումների և հրահանգների տեսքով. այդպիսին է արտակարգ դրության ռեժիմի տրամաբանությունը։ Լայվերի միջոցով քաղաքացիների հետ տարբեր հարցեր քննարկելը կարող է նորից հակասական վերլուծությունների, իշխանության հանդեպ անվստահության զգացման, իրավիճակին չտիրապետելու տպավորություն ստեղծել մարդկանց մոտ։ Այսօր նման բան թույլ տալ չի կարելի։ Պարզ ասած՝ արտակարգ դրության ռեժիմում պետք է լինեն նաև իշխանական լայվերը և իշխանություն-քաղաքացի շփումը։  

Սրան զուգահեռ անհրաժեշտություն կա փաստահավաք գործունեության՝ ի՞նչն այնպես չարվեց, որտե՞ղ եղավ բացթողում, ո՞վ իրեն դրևորեց ճիշտ, ո՞ր օղակները հապաղեցին, ո՞ր օղակները գործեցին պրոֆեսիոնալ և այլն։ Կան հարցեր, որոնք հետագայում անպայման պետք է դառնան քննարկման առարկա։ Վիրուսից հետո կյանք անպայման լինելու է, լինելու են նաև նոր մարտահրավերներ, և հենց այդ նպատակով մենք պետք է ծայրից ծայր պատկերացում ունենանք՝ ի՛նչ կատարվեց կորոնավիրուսի դեմ պայքարում, ապագայի համար ճիշտ և արժեքավոր հետևություններ անելու համար։

 

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 

Այլընտրանքային նախագծեր խումբ Հայաստան արտակարգ դրություն

Այլ հոդվածներ հեղինակից

«Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նոր փորձաքննություններ կնշանակվեն
«Իրատես». Տնտեսական խնդիրների փունջն իսկական սպառնալիք է դառնում Փաշինյանի համար
«Փաստ». Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը
«Ժողովուրդ». Պատգամավորները՝ ընդդեմ կառավարության․ զայրացած են եղել
«Հրապարակ». Հերթը Սերժ Սարգսյանինն է. հանձնաժողովը ուշքի չի գալիս
«Հրապարակ». «Իմ քայլում» համակարծիք չեն. ո՞ր պատգամավորների ձեռքը չգնաց կողմ քվեարկել տոտալ վերահսկողությանը
«Փաստ». Որոնք են այն մութ նպատակներըը, որոնք կան իշխանության նախաձեռնությունների կոնտեքստում
Այսօր 3 ժամով լույս չի լինելու միայն Երեւանի մեկ շենքում
«Հրապարակ»․ ԱԺ 2 պատգամավորները, որոնց առաջին թեստի պատասխանը դրական է եղել, հանվել են պատվիրակության կազմից
Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները հաղորդակցության գաղտնիության և մյուս իրավունքները սահմանափակող օրենքների նախագծերի վերաբերյալ
Պարետն անձանց տեղաշարժի սահմանափակումների բացառության նոր դեպք է սահմանել
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտի պարգևավճարները կփոխանցվեն բուժաշխատողներին
Արցախում նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են. բացվել են տեղամասերը
Հայաստանի Ոսկեվան գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 14-ամյա երեխա․ փաստն արձանագրվել է և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ
Տավուշում հակառակորդի դիվերսիոն փորձը կանխելիս վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Կորոնավիրուսի հաստատված երկու դեպքով ծանր վիճակով պացիենտների մոտ կա դրական դինամիկա
Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին
Այս ամենի արդյունքում կտրուկ բարձրանալու է ուսուցիչների և աշակերտների թվային գրագիտության մակարդակը․ Սերոբ Խաչատրյան
Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր
Անցնող շաբաթն աշխարհում
Դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմը հեռախոսազանգերին չի պատասխանում.փաստաբան
Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1836-ի է հասել
Տավուշի մարզում ադրբեջանական կրակոցից 3 զինծառայող է վիրավորվել
Ավելին
Ավելին