f

Անկախ

Շիրակում ախտահանել են ընտրողներին


Մարտի 15-ին համայնքի ղեկավարի ընտրություններ էին Շիրակի մարզի Գեղանիստ, Տուֆաշեն և Նահապետավան գյուղերում: Երեք գյուղում էլ առաջադրվել էր 2-ական թեկնածու: Տուֆաշենում և Նահապետավանում մեկական թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել և ընտրություններում միակ թեկնածու են մնացել գործող գյուղապետերը: Գեղանիստում համայնքի ղեկավարի երկու թեկնածու է պայքարել՝ գործող գյուղապետ Աղասի Ղազարյանը և անկուսակցական, ինքնառաջադրված Սենիկ Մարտիրոսյանը:
Ընտրողների ամենացածր մասնակցություն գրանցվել է Նահապետավանում՝ ընդամենը 42,83%, այսինքն ընտրելու իրավունք ունեցող 614 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 263-ը: Միակ թեկնածու Գոռ Պետրոսյանին նրանցից կողմ է քվեարկել 250-ը, 10 ընտրող դեմ է քվեարկել: Տուֆաշենում էլ, թեև 52,69% մասնակցություն է եղել, բայց ընդհանուր քվեարկողների թիվը 176 է, որից գործող գյուղապետին կողմ է քվերակել 165 ընտրող, 6-ը դեմ է քվեարկել:
Թիվ 33 ՏԸՀ նախագահ Գոռ Պետրոսյանը մասնակցության ցածր ցուցանիշը չի կապում միայն <Կորոնավիրուսի> տարածման վտանգով. <Մեկ թեկնածու էր, երևի մարդիկ մտածել են՝ այսպես թե այնպես նա ընտրվելու է: Որովհետև այս գյուղերում ընտրողների մասնակցությունը միշտ բարձր է եղել>:
Ըստ Գոռ Պետրոսյանի մրցակցություն եղել է միայն Գեղանիստում, որտեղ ընտրողների մասնակցության դեռևս չգրանցված թիվ է արձանագրվել. <Գեղանիստում նման ցուանիշ չեմ հիշում՝ 78% մասնակցություն: Այստեղ 2 թեկնածուից առավելագույն ձայն՝ 400 քվե, ստացել է ինքնառաջադրված թեկնածու Սենիկ Մարտիրոսյանը: Իսկ գործող համայնքապետը ընդամենը՝ 200 քվե է ստացել>:
Ընտրական հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեցինք նաև, ինչպե՞ս են կազմակերպվել հակահամաճարակային քայլերը, քանի որ <Անկախ>-ի ունեցած տեղեկություններով ընտրողները տեղամասեր են մտել մեկ-մեկ:
- 3 տեղամասերում էլ հատուկ միջոցներ են կիրառվել՝ հանձնաժողովի անդամները կրել են դիմակներ ու ձեռնոցներ, իսկ ընտրողները ձեռքերն ախտահանել նոր մտել են ընտրատեղամաս: Ընտրողներն էլ գիտակցելով վարակի վտանգը, տեղամասեր են եկել 2-2, 3-3, հետևաբար ներսում քվեարկել են 2-ը կամ 3-ը, - ասում է Գոռ Պետրոսյանը:
Շիրակի մարզի 2 գյուղում՝ Տուֆաշեն և Նահապետավան, երեկվա ընտրությունների արդյունքներով վերընտրվել են գործող գյուղապետերը, իսկ Գեղանիստում հաղթանակել է նոր թեկնածուն:

Շիրակի մարզ ընտրություններ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին