Լոնդոնի «Արսենալը» կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ «Զինագործների» ղեկավարությունը պատրաստ է Մխիթարյանին բաց թողնել, եթե իտալական «Ռոման» վճարի պահանջված գումարը: Անգլիական ակումբը վերջնական որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», որտեղ ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: