f

Անկախ

Ուրիշներին խորհուրդ տալու փոխարեն միգուցե նախ Ավինյանն ի՞նքը մեկուսանա


Անկախ-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին Իտալիայից Հայաստան ժամանած քաղաքացիների մեջ է եղել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ մարտի 2-3-ը Ավինյանը ՀՀ վարչապետի որոշմամբ գտնվում էր արձակուրդում: Եվ եթե հաշվի առնենք, որ մարտի 2-ին ու 3-ին նախորդում էր ևս երկու ոչ աշխատանքային օր (շաբաթ, կիրակի), ապա չենք բացառում, որ Ավինյանը մեկնել էր Իտալիա հանգստանալու (համենայնդեպս, պաշտոնական այցի մասին որևէ տեղեկություն չկա)։

Ամենևին չվիճարկելով բարձրաստիճան պաշտոնյանի՝ արտերկրում հանգստանալու իրավունքը՝ այնուամենայնիվ, հարցին մոտենանք կորոնավիրուսային անվտանգութան տեսանկյունից։

Հայտնի է, որ Իտալիան այդ ժամանակ արդեն իսկ վտանգավոր երկրների շարքում էր, և ավելի քան զարմանալի է, որ Ավինյանը մեկնել է հենց Իտալիա։ Ավելին, ռիսկային գոտուց վերադառնալուց հետո փոխվարչապետը ոչ միայն չի մեկուսացվել, այլև հանգիստ գնացել է աշխատանքի, և ինչպես տեղեկանում ենք պաշտոնական լրահոսից, մարտի 4-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ (նստավայրը՝ Թբիլիսի) արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: 

Մարտի 9-ին Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, որի ժամանակ Ավինյանը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ էր անում ձեռնպահ մնալ ռիսկային գոտիներ մեկնելուց, մասնավորապես Իտալիայի Լոմբարդիայի շրջան, մասնավորապես Միլան քաղաք՝ նվազագույնը գոնե մոտակա երկու շաբաթվա ընթացքում:

Իսկ քիչ առաջ Ավինյանն ուղիղ եթերում նաև հայտարարեց, որ այն քաղաքացիները, ովքեր վերջին շրջանում գտնվել են Իտալիայում, անկախ չվերթից, անպայման 14-օրյա կարանտինի պետք է ենթարկվեն։

Ի՞նչ է սա, եթե ոչ պետական բարձրաստիճան պաշտոնյանի կողմից բացահայտ անպատասխանատու վերաբերմունք իրավիճակի նկատմամբ։ Եվ հիմա հարց է ծագում՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պետական մյուս պաշտոնյաները բարոյական իրավունք ունեն դատապարտելու էջմիածնեցի կնոջը, երբ նույն անպատասխանատու ու անփույթ վարքագիծը դրսևորում է պետական նման բարձրաստիճան պաշտոնյան, որը, փոխանակ մեկուսացվելու, դեռ մի բան էլ գլխավորում է  Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովը և մեկուսացվելու կոչեր է հղում մյուս քաղաքացիներին։

Այսքանից հետո մնում է միայն խոր կասկածներ ունենալ, որ իշխանությունը գիտակցում է խնդրի ողջ լրջությունը և համարժեք քայլեր է ձեռնարկում ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ 

Սա ևս մեկ անգամ վկայում է, որ ցավոք, ունենք անլուրջ իշխանություն։

Տիգրան Ավինյան կորոնավիրուս խմբագրի ընտրանի Իտալիա

Այլ հոդվածներ հեղինակից

Ինչ պարտադիր էր Արցախի նախագահական ընտրություններին Արցախ գործուղել 581 հոգու
Ռոբերտ Քոչարյանի Ուղերձը Արցախի Հանրապետության Ժողովրդին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պենդերեցկիների ընտանիքին
Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն
Արցախի նախագահը պետք է լինի ինքնուրույն և ներկայացնի արցախցիներին.Վիտալի Բալասանյան
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի
Մեր հա՛լ, քո հավե՛ս...Լիլիթ Պողոսյան
Տարօրինակ զույգեր
Ուրբաթ մարտի 27-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Աբբաս Բեդախշան Զոհուրիին
Դեռ ուշ չէ սանձել ‹‹հրեշին››.Խոսրով Հարությունյան
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ
ՄԱԿ-ը 250000 բժշկական դիմակ կփոխանցի Նյու Յորքին
ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են ներկայացրել
Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 407 է. Փաշինյանը նոր տվյալներ է ներկայացրել
Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»
Թոքաբորբով 13 պացիենտից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ
COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 621 հազարին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Առցանց քննարկում` «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով:
Դիմացեք, ժողովուրդ ջան․ Արթուր Վանեցյան
Ավելին
Ավելին