f

Անկախ

Կորոնավիրուս. իտալացի փորձագետներն առաջարկել են թողնել, որ ծերերը մահանան


Երկու շաբաթ առաջ Իտալիայում հաշվում էին կորոնավիրուսի վարակման 322 դեպք: Բժիշկները կարողանում էին բավական ուշադրություն դարձնել յուրաքանչյուր հիվանդին:

Մի շաբաթ առաջ Իտալիայում արդեն Covid-19-ից վարակված 2502 դեպք կար: Բուժաշխատողները հիվանդանոցներում դեռ թոքերի արհեստական օդափոխություն էին կարողանում անել բոլոր սուր շնչառական անբավարարություն ունեցող հիվանդների համար:

Մարտի 11-ին Իտալիայում արդեն 10149 հիվանդ կար, ուրբաթ՝ ավելի քան 17500: Այժմ հիվանդերը պարզապես չափից ավելի են, որպեսզի յուրաքանչյուրին համապատասխան խնամք տրվի: Բժիշկներն ու բուժքույրերը բոլորին չեն բավականացնում: Եվ գլխավորը՝ թոքերի օդափոխման սարքերը շատ ավելի քիչ են, քան շնչահեղձ լինողները:

Ճիշտ այնպես, ինչպես պատերազմում

Իտալիայի անեսթեզիայի, ռեանիմացիայի և ինտենսիվ թերապիայի ինստիտուտը (SIAARTI) հանձնարարականներ է հրապարակել  արտակարգ իրավիճակներում գտնվող բուժաշխատողների համար:

Փաստաթուղթը սկսվում է ներկայիս իրավիճակը պատերազմականի կամ խոշոր բնական աղետների հետ համեմատությամբ, երբ բժիշկները ստիպված են լինում ընտրել, թե վիրավորներից և տուժածներից ում օգնել առաջին հերթին:

Հանձնարարականները կոչ են անում ընտրության չափանիշներ սահմանել «սահմանափակ պաշարների արդար բաշխման և նպատակահարմար օգտագործման» հիման վրա:

Փորձագետների առաջադրած գլխավոր գաղափարը պարզ է.  ինտենսիվ թերապիան հարկ է ապահովել այն հիվանդների համար, որոնց առողջացման հավանականությունն ավելի մեծ է: Նրանց կարծիքով՝ կարելի է հետևել «առավելագույն բարիք առավելագույն թվով մարդկանց» սկզբունքին:

Սրանից բխում է այն հանձնարարականը, որը բնականոն պայմաններում անհեթեթ է թվում. «Հնարավոր է՝ հարկ լինի սահմանել ինտենսիվ թերապիա ստանալու առավելագույն տարիքը»: Նրանց դեպքում, ովքեր ծերության պատճառով առողջանալու նվազ շանսեր ունեն և որոնց ամեն դեպքում ապրելու երկար ժամանակ չի մնացել, առաջարկվում է թողնել, որ մահանան:

Դաժան է թվում, բայց սրա միակ այլընտրանքը մնում է «ով շուտ հասնի, նա էլ կստանա» սկզբունքն է: Հուշագրի հեղինակների կարծիքով՝ դա շատ ավելի վատ է:

Բացի տարիքից, փորձագետները խորհուրդ են տալիս բժիշկներին հաշվի առնել նաև հիվանդի ընդհանուր վիճակը կամ, նրանց խոսքով, «ուշադիր գնահատել ուղեկից  հիվանդությունների առկայությունը»:

Այլ կերպ ասած՝ տարեց և հիվանդություններից հյուծված հիվանդներն ավելի շատ սուղ միջոցներ ծախսել կտան, բայց մեծ հավանականությամբ, միևնույն է, կմահանան:  

Առաջարկվում է հանձնարարականները տարածել նաև այն հիվանդների վրա, որոնք ինտենսիվ թերապիայի կարիք ունեն կորոնավիրուսի հետ կապ չունեցող պատճառներով:  

Աղբյուրը՝ BBC

 

Աշխարհում Իտալիա տարեցներ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին