Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ` «Էնֆիլդ» մարզադաշտում, հյուրընկալեց «Ատլետիկոյին»: Դրամատիկ խաղում որոշիչ եղավ լրացուցիչ ժամանակում Ալվարո Մորատայի խփած գոլը: Երկու խաղերի ընդհանուր՝ 3:4 հաշվով քառորդ եզրափակիչ դուրս եկավ «Ատլետիկոն»:
Օրվա մյուս խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն, 2:0 հաշվով հաղթելով Դորտմունդի «Բորուսիային», հաջորդ փուլ դուրս եկավ երկու խաղերի ընդհանուր՝ 3:2 հաշվի շնորհիվ:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 20-ին: