Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ անունով է դիմում Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին: Այդ մասին նա պատմել է ТАСС լրատվական գործակալության «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի շրջանակներում տված հարցազրույցի ընթացքում: Գրում է Gazeta.ru-ն:
«Նա ինձ Վլադիմիր է անվանում, իսկ ես նրան՝ Դոնալդ», - ասել է Պուտինը:
Պետության ղեկավարը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե ամերիկացի նախագահներից ում հետ է ավելի հեշտությամբ շփում ունեցել: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կառուցողական հարաբերություններ է ունեցել ԱՄՆ բոլոր առաջնորդների հետ (2001 թ. ի վեր):
Պուտինը նշել է, որ «լավ հարաբերություններ» է ունեցել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշի հետ: