Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում տեղի ունեցավ 1/8 եզրափակչի երկու հանդիպում:
Իսպանական «Վալենսիան» սեփական հարկի տակ հյուրընկալեց իտալական «Ատալանտային» և զիջեց 3:4 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր` 4:8 հաշվով հաջորդ փուլ դուրս եկավ «Ատալանտան»:
Օրվա մյուս հանդիպումը կայացավ Գերմանիայում, որտեղ «Լայպցիգը» ընդունեց անգլիական «Տոտենհեմին»: Տան տերերը 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Տոտենհեմի» դարպասը (երկու խաղերի ընդհանուր 4:0):
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 20-ին: