Այսօր՝ մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի՝ Հայաստանում դավաճանների ցանցի մասին հայտարարությունները՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ այն հայտնաբերվել է: Նա հավելեց, որ այդ մասին այլ տեղեկության չի կարող հայտնել:
Միեւնույն ժամանակ, նա վստահեցրեց, որ քաղաքացիներն անհանգստանալու առիթ չունեն: Պաշտոնյան վստահություն հայտնեց, որ ներկայիս իշխանությունները թափանցիկ են աշխատում՝ ի տարբերություն նախորդների:
«Դրա ապացույցն այն է, որ վարչապետը եւ կառավարությունը հանրությանն իրենց գործունեության մասին տերաբայթային տեղեկություն են տրամադրում»,- եզրափակեց Գրիգորյանը: