f

Անկախ

Կարևոր է, որ դպրոցի տղամարդ ուսուցիչներն այդ թեմայով պատրաստված լինեն․ հոգեբանը՝ «Առողջ ապրելակերպ» առարկայի մասին


Երեխաները ծնվում են կամ սիրուց, կամ բռնաբարությունից․ վերարտադրողականության թեման այսպես է բացատրել երեխաներին Երևանում գործող դպրոցներից մեկի ուսուցչուհին։

Աստղիկը, որի դուստրը սովորում է այդ դպրոցում, պատմում է, որ շատ է բարկացել, երբ իմացել է, թե ինչ ու ինչպես է դասավանդվում «Առողջ ապրելակերպ» դասի շրջանակներում։ 

Ծնողը պատմում է, որ զայրացած դիմել է դպրոցի տնօրենին, վերջինս ուսումնասիրել է առարկայական ծրագիրը և պարզել, որ  նման մոտեցումը ոչ թե դասագրքինն է, այլ ուսուցչինը։ Ավելին, առարկայի շրջանակներում երեխայի ծնվելուն վերաբերող թեմաներ չկան։

«Ես կողմ եմ, որ դպրոցում նման առարկա անցնեն, որ երեխաներին ընդհանուր գիտելիքներ տան։ Բայց այդ ամենը շատ մտածված պետք է լինի»,- ասում է ծնողը և առաջարկում, որ առարկան դասավանդեն օրինակ հոգեբանները, բայց ոչ ֆիզկուլտուրայի ուսուցիչները։ 

Առարկայի դասավանդման մոտեցումից դժգոհում է նաև Աննան, ում դուստրը սովորում է 10-րդ դասարանում։ «Այս ամենը, այո, երեխան պետք է իմանա։ Բայց ինչ կարիք կա, որ ուսուցիչը ընդհանուր դասարանի առջև պատմի զգայուն թեմաների մասին, հետո պարտադրի, որ երեխաները գրատախտակի մոտ դասը պատմեն»,- ասում է նա՝ հավելելով, որ դասավանդման սխալ մոտեցումների պատճառով օրեր կան, որ իր դուստրը պարզապես չի ուզում դպրոց գնալ։ 

«Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցիչների ձեռնարկի վերամշակված տարբերակի հեղինակային խմբի անդամ, հոգեբան Անուշ Ալեքսանյանի կարծիքով՝ խնդիրներ առաջանում են այն պարագայում, երբ ուսուցիչները չեն հետևում ձեռնարկով առաջարկվող մեթոդաբանությանը։  Ալեքսանյանն ասում է, որ ձեռնարկն ինտերակտիվ դասավանդման մեթոդաբանություն է առաջարկում, որը  շատ մանրակրկիտ  է մշակված։ «Մեթոդաբանությունն այնքան նուրբ է կառուցված, որ որևէ խնդիր չի կարող առաջանալ դրանով առաջնորդվելու դեպքում։ Պարզապես ունենք մեթոդապես թույլ ուսուցիչներ, որոնք անգամ ավանդական մեթոդները լավ չեն կիրառում, իրենք  վերցնում են միայն ոչ  ինտերակտիվ դասախոսության մեթոդը»,- ասում է նա և հավելում, որ խնդիրը միայն «Առողջ ապերակերպ» առարկան չէ, այլ դպրոցական բոլոր առարկաները։ 

Հոգեբանը, միևնույն ժամանակ նշում է, որ «Առողջ ապրելակերպ» առարկայի շուրջ 2016-2017-ից ի վեր  արհեստական աղմուկ է ստեղծվել, մինչդեռ առարկան դպրոցներում դասավանդվում է 2008-ից։ Նա ուշադրություն է հրավիրում իրողության վրա, որ ոչ կոմպետենտ մանկավարժը, կապ չունի, թե ինչ առարկա է դասավանդում, կարող է ոչ տեղին արտահայտություն անել։ Բայց աղմուկ միայն այս առարկայի պարագայում է բարձրացվում։ 

Անդրադառնալով պարբերաբար հնչող առաջարկին, որ առարկան պետք է այլ մասնագետներ դասավանդեն, ոչ թե ֆիզկուլտուրայի ուսուցիչները, Ալեքսանյանն ասում է, որ այն անպայման պետք է մանկավարժը դասավանդի, ոչ թե հոգեբանը կա որևէ այլ մասնագետ։ Բայց այս առումով մի այլ խնդիր կա։   «Առահասարակ, մեր դպրոցում չկա մի այնպիսի առարկա, որի ուսուցիչը կարող է այս առարկան դասավանդել։ Այդ հարցը չպետք է քննարկենք ըստ առարկաների։ Ուսուցիչները պետք է վերապատրաստվեն։ Եվ տվյալ դասընթացը դասավանդող ուսուցիչները վերապատրաստվել են»,- ասում է նա։

Ալեքսանյանն  ասում է, որ «Առողջ ապրելակերպ» առարկան ֆիզկուլտուրայի շրջանակներում է դասավանդվում, քանի որ լավագույնս տեղավորվում է այդ դասընթացի տրամաբանության մեջ․ 

«Առողջ ապրելակերպ դասընթացը հո սեռական դաստիարակությ՞ուն  չէ միայն, այն անդրադառնում է  առողջ սննդին, վնասակար սովորությունների կանխարգելմանը և այլն։ Եվ այդ ամենը տեղավորվում  է «Ֆիզիկական կուլտուրա և անվտանգ վարքագիծ» առարկայի կոնտեքստում»։ 

Պատահական չէ նաև, որ առարկան հիմնականում ֆիզկուլտուրայի ուսուցիչներն են դասավանդում։ Նախ՝  նրանք են հենց այն մասնագետները, որ դասերն ակտիվ միջավայրում են անցկացնում, մարզվում են, քննարկումներ իրականացնում, ենթադրվում է, որ նույնը պետք է շարունակվի այս դասընթացի շրջանակներում։ «Մինչդեռ  կենսաբանության ուսուցիչներն, օրինակ, հաճախ  այդ առարկային վերաբերում են ինչպես կենսաբանության դասընթացին, որի ընթացքում կարող են գրատախտակի մոտ դասը պատմել, և երեխաներն էլ սովորեն։ Այնինչ այս դասընթացը չի պարունակում տեքստեր, որոնք կարելի  է գրատախտակի մոտ պատմել։ Դասընթացը ենթադրում է խմբային աշխատանքներ, բանավեճեր ու քննարկումներ»,- ասում է նա՝ ամփոփելով «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցիչների վերապատրաստումների իր փորձը։ 

Անուշ Ալեքսանյան

«Բացի այդ, ամենաշատը ֆիզկուլտուրայի ուսուցիչների շրջանում կան տղամարդիկ։  Իսկ վտանգավոր վարքագծի և մնացած վտանգների առումով, որոնց կանխարգելմանը կոչված է դասընթացը,  ներկայում առավել խոցելի են տղաները։ Եվ շատ կարևոր է,  որ  դպրոցի տղամարդ ուսուցիչներն այդ թեմայով պատրաստված լինեն։ Գուցե ուսուցիչը դասարանում հմուտ չվարի դասը, բայց երբ ինքն այդ ինֆորմացիայի կրողն է, աշակերտները այդ հարցերով կարող են դիմել նրան»,- ասում է Ալեքսանյանը։ 

Հոգեբանը նաև շեշտում է՝ տեղին չեն նաև առաջարկները, թե տղաները և աղջիկները պետք է առանձին ուսումնասիրեն առարկան։  «Տվյալ դասընթացը նրա համար է, որ երեխաները կարողանան միասին այդ հարցը քննարկել։ Զուտ տղաներին և աղջիկներին վերաբերող թեմաները երկուսն են, որի ժամանակ ըստ խմբերի իրենց նյութերը ստանում են և աշխատում խմբում»,- ասում է նա։ 

Հարցին, թե ինչպես կարելի է բարելավել դասավանդման որակը, տարածել առկա դրական փորձը, Ալեքսանյանն ասում է, որ նախ և առաջ դպրոցներում վերահսկողություն պետք է լինի, առնվազն տնօրենը պետք է իմանա, թե ինչ և ինչպես է դասավանդում իր մասնագետը։ Երկրորդը՝ առարկան պետք է դասավանդեն միայն պատրաստված մասնագետները, որոնք ցանկանում են այդ առարկան դասավանդել։ 

«Ասեմ նաև, որ հիմա կրթության ոլորտում շատ փոփոխություններ են ծրագրվում։ Դրանց արդյունքում կերևա, թե լավագույն փորձն ինչպես է տարածվելու։ Ես հիմա այդ աշխատանքային խմբում չեմ և չեմ կարող ասել»,- ասում է Ալեքսանյանը։

 Նշենք, որ Հայաստանի դպրոցներում «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցումը ներդրվել է 2008 թվականից: Առարկան ուսումնասիրում են հիմնական դպրոցի 8-9-րդ և ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում։ Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում առարկային հատկացվում է 14 դասաժամ՝ հունվար-փետրվար ամիսներին, երբ շատ դպրոցներում մարզադահլիճների ջեռուցման հետ կապված խնդիրներ կան։ 

Առարկայի դասավանդումը կարևորվում է նաև Երեխաների և դեռահասների առողջության բարելավման 2016-2020թթ․ ռազմավարությամբ, որտեղ ամփոփելով դպրոցներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, նշվում է, որ դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության, սնուցման, ռիսկային վարքագծի, սեռական և վերարտադրողական առողջության, ֆիզիկական և հոգեկան առողջությանը վերաբերվող գիտելիքների և վարքագծի բարելավման անհրաժեշտություն կա։ Եվ դասավանդվող առարկան հենց այդ նպատակին էլ ծառայում է։ 

 

դպրոց Կրթություն եվ գիտություն առողջ ապրելակերպ հոգեբան

Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Ավելին
Ավելին